Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ն դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում

Մրտ 24, 2022 12:24
83

Ֆրանսիական ավտոկոնցեռն Renault -ն կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում։

Որոշումն ընդունվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։ Այդ մասին ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել իր կայքում։Ավելի վաղ նման որոշման մասին էին հայտնել Audi, General Motors, Scania, Skoda արտադրողները։

 

Renault-ին է պատկանում նաև ռուսական AvtoVAZ ավտոարտադրողի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Մինչ Ուկրաինայի դեմ սկսված ռազմական գործողությունները Ռուսաստանը համարվում էր Renault-ի համաշխարհային կայսրության առանցքային մասը։ 2021 թվականին այնտեղ վաճառվել է 482,264 ավտոմեքենա՝ այն դարձնելով Renault-ի երկրորդ ամենամեծ շուկան։ Համաձայն 2021 թվականի վաճառքի արդյունքների ընկերությունն ավելի շատ վաճառել է միայն Ֆրանսիայում։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Renault-ն հայտարարեց Մոսկվայի գործարանի աշխատանքը դադարեցնելու մասին, այդ ժամանակ նշելով,որ կան լոգիստիկ խնդիրներ, իսկ  մարտի 21-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը վերսկսել է արտադրությունը Մոսկվայում։ Ոչ պաշտոնական տվյալներով, գործարանի գործարկմանն աջակցել է Ֆրանսիայի կառավարությունը, որը հանդիսանում է Renault-ի հիմնական բաժնետերը։