Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

Լավագույն գեյմերները Հայաստանում մասնակցել են «‎Samsung OLED Championship FC25»-ին

Դկտ 24, 2024 16:08
28

Դեկտեմբերի 14-ից 21-ը Երևանում գործող CyberArena խաղային ակումբում տեղի ունեցավ «‎FC25 Samsung OLED Championship»-ը, որը կազմակերպվել էր Հայաստանի կիբերսպորտի ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Միջոցառմանն իր աջակցությունն էր ցուցաբերել Samsung տեխնոլոգիական ընկերությունը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ համախմբում է գեյմերներին՝ որոշելու լավագույնին։ Խաղի բարձր որակն ապահովված էր Samsung OLED հեռուստացույցների միջոցով։

Մրցաշարի մասնակիցների թիվն այս տարի 3 անգամ ավելի շատ էր նախորդ տարվա համեմատ, ինչը վկայում է միջոցառման նկատմամբ հետաքրքրության զգալի աճի մասին։ Ավելի քան 500 մասնակիցներ պայքարում էին լավագույնի կոչման և գլխավոր մրցանակի՝ Samsung OLED հեռուստացույցի համար։ Մրցաշարը վարում էր հայտնի ֆուտբոլային մեկնաբան, բլոգեր Ռոբերտ Մարկոսյանը։

Մրցաշարի մասնակիցներն ըստ արժանվույն գնահատեցին խաղի ընթացքում Samsung OLED-ի առավելությունները. ավտոմատ կերպով պատկերի AI-կարգաբերումը ժանրին համապատասխան, ուշացումների և ընդհատումների բացակայությունը, ինչպես նաև սահուն և հստակ խաղը 144 Հց հաճախականությամբ: Գեյմերները նաև արժևորեցին հարմար կառավարման վահանակը, որը ապահովում էր արագ անցում կարգավորումների միջև, թույլ էր տալիս վերահսկել վիճակագրությունը և կարևոր պարամետրերը՝ չընդհատելով խաղը:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հրաչյա Սուրենյանցը, որը պատմել է առաջնությանը մասնակցելու իր փորձառության մասին. «Ուզում եմ կիսվել մրցաշարից իմ տպավորություններով։ Samsung OLED հեռուստացույցներով խաղը պարզապես հիանալի էր: Ես համոզվեցի, որ արհեստական ​​բանականությունը միայն բառեր չեն։ Այն հեշտությամբ ճանաչում է խաղի անունը և ավտոմատ կերպով օպտիմիզացնում է կարգաբերումները: Դու պարզապես խաղում և զվարճանում ես: Իրական հաճույք։

Հայաստանի Կիբերսպորտի ասոցիացիան բարձր է գնահատում մրցաշարի կազմակերպվածությունը։ Այս մրցույթը Հայաստանում որպես կիբերսպորտի էկոհամակարգի կարևոր մաս ճանաչելը խթանում է դրա հետագա զարգացումն ու հանրայնացումը: Ասոցիացիան վստահ է, որ այսպիսի միջոցառումները նպաստում են համայնքի ամրապնդմանը, կիբերսպորտի նկատմամբ հետաքրքրության աճին և նոր սերնդի գեյմերներին ոգեշնչելուն:

Ասոցիացիայի ներկայացուցիչն ասաց. «Կիբերսպորտի ասոցիացիան ուրախ է ամփոփել Հայաստանում անցկացված վերջին մրցաշարի արդյունքները, որը դարձել է կարևոր իրադարձություն ողջ կիբերսպորտային միջավայրի համար: Այս միջոցառումն ոչ միայն ներկայացրեց մասնակիցների բարձր վարպետությունը, այլև նպաստեց գեյմերների և երկրպագուների համայնքի ամրապնդմանը: Մենք վստահ ենք, որ նման մրցաշարերը կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կիբերսպորտի զարգացման գործում՝ երիտասարդ տաղանդներին հնարավորություն տալով ինքնադրսևորվելու և մասնագիտական աճ արձանագրելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և հանդիսատեսներին՝ մրցաշարում անմոռանալի մթնոլորտ ստեղծելու համար»:

Samsung Electronics Co., Ltd.ի մասին

Samsung-ը ոգեշնչում է աշխարհը և ձևավորում ապագան՝ նորարար գաղափարներով և առաջադեմ տեխնոլոգիաներով: Ընկերությունը փոխում է ավանդական պատկերացումները հեռուստացույցների, սմարթֆոնների, կրելի սարքերի, պլանշետների, կենցաղային տեխնիկայի, ցանցային համակարգերի և հիշողության սարքերի, ինտեգրված սխեմաների, կիսահաղորդիչների ու լուսադիոդային լուծումների վերաբերյալ:

Բացի այդ, Samsung-ը ստեղծում է սարքերի անխափան կապի հնարավորություններ՝ SmartThings էկոհամակարգի միջոցով և խթանում է համագործակցությունը գործընկերների հետ: Ընկերության վերջին նորություններին ծանոթանալու համար այցելեք Samsung Newsroom կայքը: