

Աշխարհի կենտրոնական բանկերը պետք է տոկուն լինեն գնաճի դեմ պայքարում, նույնիսկ եթե դրա հետևանքով տուժի տնտեսությունը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համաձայն՝ աշխարհի կենտրոնական բանկերը համատարած գնաճի դեմ պայքարելու համար պետք է շարունակեն բարձրացնել տոկոսադրույքները, նույնիսկ երբ համաշխարհային տնտեսությունը ընկնում է զգալի անկման մեջ: Կազմակերպությունը բարձրացրել է գալիք տարվա համար գնաճի կանխատեսումը՝ նշելով, որ թեեւ համաշխարհային տնտեսության մեջ «աճի զգալի դանդաղումե կնկատվի, սակայն անկում չի կանխատեսվում։
Մեկնաբանություն