Չինաստանում արտադրվող Labubu փափուկ խաղալիքները վերջին ամիսներին մեծ տարածում են գտել Gen Z սերնդի շրջանում։ Հատկապես սոցիալական ցանցերում՝ TikTok-ում, դրանք դարձել են լայն քննարկումների թեմա։
Labubu-ները հաճախ նկարագրվում են որպես «տգեղ, բայց քաղցր»։ Դրանք թողարկվում են սահմանափակ քանակով, ինչի հետևանքով աճում է պահանջարկը և հավաքորդների պատրաստակամությունը՝ վճարելու բարձր գներ եզակի օրինակների համար։
Մասնագետների խոսքով՝ այս տենդենցը ևս մեկ ապացույց է, թե ինչպես կարող է սոցիալական մեդիան ձևավորել նոր շուկաներ և սպառողական վարք։
Աղբյուրը՝ Der Spiegel
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.