Տնտեսագիտական համալսարանում դիմորդների թիվն աճել է 19%-ով. Արմեն Գրիգորյան
Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով
Microsoft-ը հուլիսին կկրճատի 6000 աշխատակցի
Nissan-ը կկրճատի ևս 11 000 աշխատատեղ ամբողջ աշխարհում և կփակի յոթ գործարան
Ինչպես է այսօր զարգանում բեռնափոխադրման ոլորտը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի ՏՏ ոլորտը գերազանցում է սպասումները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայտնի են այս տարվա դպրոցական ավարտական քննությունների օրերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ լինելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Panasonic-ը նախատեսում է կրճատել աշխատուժի 4%-ը
Վրաստանում 18749 քաղաքացի օգտվել է կենսաթոշակային կուտակումներից
ԱՄՆ-ը մտադիր չէ Մեծ Բրիտանիայի համար մաքսատուրքերը 10%-ից իջեցնել
ԱՄՆ-ը և Չինաստան-ը համաձայնության են եկել. ինչ է սպասվում առաջիկայում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 4.9%-ով
ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը
2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ
Ավելի քան 450 չվերթ հետաձգվել է ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում՝ թռիչքուղու հետ կապված խնդրի պատճառով. AP
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 10%-ով
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ֆրանսիան ամբողջապես դադարեցրել է ռուսական գազի ստացումը․ GRTgaz օպերատոր

Հնս 17, 2022 13:39
92

GRTgaz օպերատորը հայտնել է, որ Ֆրանսիան այլևս չի ստանում ռուսական գազ գազատարով,- հաղորդում է BFMTV-ն ՝ վկայակոչելով AFP-ն: «Ֆրանսիան ռուսական գազ չի ստանում հունիսի 15-ից ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ֆիզիկական հոսքի դադարեցման պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ։

Ֆրանսիա գազի մատակարարումը կարող է դադարեցվել այն պատճառով, որ «Գազպրոմը» զգալիորեն կրճատել է մատակարարումների ծավալը եվրոպական երկրներ, այդ թվում ՝ Գերմանիա։ Չնայած դրան, GRTgaz-ը վստահեցրել է, որ ֆրանսիական գազապահեստարաններում պաշարները լցված են 56%-ով։

Օրեր առաջ բրիտանական The Daily Express թերթը գրել էր, որ Ֆրանսիան ավելացրել է ռուսական գազի գնումները ՝ չնայած Եվրամիության երկրների միջև պայմանավորվածությանը վառելիքի ներկրումը նվազեցնելու և ապագայում ամբողջությամբ հրաժարվելու մասին։

Մինչ այս Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը հայտարարել էր, որ Փարիզը փորձում է փոխարինող գտնել ռուսական էներգետիկ ռեսուրսներին, այդ թվում ՝ գազին ու նավթին։