Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա. փոփոխություն օրենսգրքում

Հնվ 22, 2024 14:15
105

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ  ամենամյա արձակուրդների ընթացակարգերի պահպանման առնչությամբ։ Նոր փոփոխությունների համաձայն՝ արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա։ Գործատուին տրվելու է լծակ աշխատողին արձակուրդ տրամադրել՝ առանց նրա դիմումի։

«Տարիներ շարունակ աշխատանքային օրենսգրքում ամրագրված էր նորմ, ըստ որի եթե դու չես օգտագործում տվյալ տարվա ամենամյա արձակուրդը, ապա կարող ես տեղափոխել առնվազն 18 ամիս և այնուամենայնիվ, օգտագործես այն։ Մենք իրականության մեջ տեսնում ենք, որ շատ հաճախ այդ պահանջը չէր պահպանվում։ Լինում էր այնպես, որ աշխատողները տարիներով չէին գնում արձակուրդ, նույնիսկ 15, 20 տարով։ Մենք ուսումնասիրեցինք իրավիճակը, գործատուները նշում էին, որ աշխատողները դիմում չեն գրել, իսկ աշխատողներն էլ ասում էին, թե ցանկացել են, սակայն գործատուները հնարավորություն չեն տվել։ Մենք առաջարկեցինք փոփոխություն՝ լուծում գտնելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Առաջարկվող լուծումը հետևյալն է. 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային տարվա սկսելուց հետո, աշխատողն ունի մեկ տարի իր ամենամյա արձակուրդն օգտագործելու համար։ Եթե ինքը տվյալ տարվա իր ամենամյա արձակուրդը չօգտագործի, ապա իրավունք ունի մինչև 18 ամիս այն տեղափոխելու։ Եթե դրանից հետո էլ չի օգտագործում իր արձակուրդը, դիմում չի գրում արձակուրդ գնալու համար, ապա  գործատուին հնարավորություն է տրվում այլևս առանց աշխատողի դիմումի նրան ուղարկել արձակուրդ։ Սա նոր գործիք է լինելու տրված գործատուին, որ արդեն չսպասի աշխատողի դիմումին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։