Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառներին վերաբերող 19 որոշում. ՊԵԿ

Դկտ 14, 2023 12:20
39

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ից 8-ը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում ստորագրվել է 19 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, մաքսային արժեքի մակարդակի հսկողության ենթակա ապրանքների ցանկի լրացմանը, մաքսային տարանցման ժամկետներին,

2024-2026թթ․  իրավապահ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջոցառումների ցանկի հաստատմանը և մի շարք այլ հարցերին։ Ներկայացվել են նաև ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքների համակարգման կազմակերպման և դրական փորձի, ինչպես նաև հետբացթողումային հսկողության կիրառման և զարգացման աշխատանքային խմբի կողմից իրականացրած աշխատանքների արդյունքները։

Պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք և աշխատակիցներ պարգևատրվել են «Եվրասիական ինտեգրման գաղափարի հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի, եվրասիական ինտեգրման իրականացմանն ու զարգացմանն ակտիվորեն աջակցելու, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի մշակմանը մասնակցելու համար» պատվոգրով։

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին եռամսյակում՝ Բելառուսի Հանրապետությունում: