OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Ստեղծվել է աշխարհում առաջին մարդանման ռոբոտը, որը կկարողանա ինքնաթիռներ, ավտոմեքենաներ վարել(լուսանկար)

Օգս 24, 2023 12:15
294

Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի (KAIST) մասնագետները ներկայացրել են աշխարհում առաջին մարդանման ռոբոտ վարորդ-օդաչուն: PIBOT անունով ռոբոտը տարբերվում է նմանատիպ այլ նախագծերից նրանով, որ այն կառուցված է մարդուն նման, ինչը նրան թույլ է տալիս առանց ձևափոխության նստել ցանկացած տրանսպորտի ղեկին, որոնք վարում է մարդը։ Ռոբոտը կկարողանա ինքնաթիռներ և մեքենաներ վարել օգտվելով այն խցիկներից և աթոռներից, որոնք նախատեսված են մարդկանց համար։ Ինչպես տեղեկացնում է Newatlas.com-ը սա խոստանում է ամենապարզ ձևով արագացնել տրանսպորտի ավտոմատացումը ցանկացած ոլորտում,- գրում է News.am Tech-ը:

Նոր ռոբոտը կկարողանա ավելի արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին, մտքում կպահի աշխարհի բոլոր նավիգացիոն քարտեզները և հրահանգները և չի հրաժարվի հետագա քայլերից ֆիզիկական դժվար իրավիճակներում հատկապես, երբ տրանսպորտային միջոցը կհանդիպի խոչընդոտների թե՛ օդում, թե՛ ցամաքում։ Ներկառուցված արհեստական բանականության շնորհիվ ռոբոտը նաև փորձ ձեռք կբերի։

«Մարդանման ռոբոտները չեն պահանջում գոյություն ունեցող ինքնաթիռների մոդիֆիկացիա և կարող են անմիջապես կիրառվել թռիչքների ավտոմատացման համար։ Հետևաբար, դրանք շատ կիրառելի են և գործնական»,- ասել է Դեյվիդ Հյունչուլ Շիմը, որը ղեկավարում է PIBOT նախագիծը:

Ռոբոտի հնարավորությունները փորձարկվել են թռիչքի սիմուլյատորի վրա։ PIBOT-ը կատարել է մի շարք վարժություններ՝ ղեկի կառավարում, թռիչք, կրեյսերական թռիչք, շրջանաձև շարժում և վայրէջք։ Մոտ ապագայում մշակողների թիմը մտադիր է ռոբոտը փորձարկել իրական թեթև ինքնաթիռի վրա։

Ընդ որում, KAIST-ի մասնագետները համարում են, որ PIBOT-ը կարող է կիրառվել ոչ միայն օդանավեր, այլև ավտոմեքենաներ վարելու համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է  քաղաքացիական և ռազմական բեռնատար տրանսպորտային միջոցներին, որոնք նույնպես հետաքրքրության ոլորտ են հարավկորեացի ինժեներների համար: Ծրագրակազմի թարմացումից հետո ոչինչ չի խանգարի օդաչու ռոբոտին նստել ավտոմեքենայի ղեկին։

Մշակողները մտադիր են ավարտել հետազոտական ​​նախագիծը մինչև 2026-ը, այնուհետև սկսել PIBOT-ի առևտրայնացումը: