Ինչպե՞ս ազատվել վարկային բեռից կամ պարտքերից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ճապոնիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում նվազել է 0.2%-ով
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 20-22 աստիճանի
Qatar Airways-ը Boeing-ի հետ կնքել է 96 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր
2025թ.-ի մարտի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2.02 տրլն դրամ (+16.3%)
Շվեյցարիայում 10,03 կարատանոց կապույտ ադամանդը վաճառվել է 21,5 միլիոն ԱՄՆ դոլարով
LinkedIn Local Yerevan 2025. Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կատարը ԱՄՆ-ից կգնի 42 մլրդ դոլարի սպառազինություն. Թրամփ
Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2,5%-ով
ԵՄ ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը և EBRD-ն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. մարտին Հայաստանում գրանցվել է 3,273 նոր իրավաբանական և անհատ ձեռնարկատիրական միավոր
Ինչու են հազարավոր մարդիկ որոշել բիզնես սկսել հենց հիմա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր
Երիտասարդները կազմում են աշխարհի բնակչության 25%-ը. ՄԱԿ
Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան
Տնտեսագիտական համալսարանում դիմորդների թիվն աճել է 19%-ով. Արմեն Գրիգորյան
Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով
Microsoft-ը հուլիսին կկրճատի 6000 աշխատակցի

Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Հնս 29, 2023 14:10
34

Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականը (ՎԲԳ) b2-ից b1 և վերահաստատել Բանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը: Գործակալությունը բարելավել է նաև երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշին տրված հեռանկարը՝ այն սահմանելով «կայուն»:

Ըստ գործակալության, Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշին տրված կայուն հեռանկարը ցույց է տալիս, որ Բանկը կպահպանի իր հիմնարար ցուցանիշների կայունությունն առաջիկա 12-18 ամսվա ընթացքում:

Այս կապակցությամբ Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը նշում է. «Moody’s միջազգային հեղինակավոր գործակալության կողմից Կոնվերս Բանկի ՎԲԳ և երկարաժամկետ ավանդների հեռանկարի բարելավումը վկայում է Բանկի ակտիվների որակի բարելավման և կապիտալի կայունության, ինչպես նաև բանկային համակարգի համար նոր մարտահրավերներով լի այս շրջանում Կոնվերս Բանկի կողմից իրականացվող միջոցառումների և աշխատանքների արդյունավետության մասին: Վստահեցնում ենք, որ Բանկի ֆինանսական կայունության ամրապնդման,  իրացվելիության մակարդակի բարձրացման, Բանկի ակտիվների բարձր որակի ապահովումը մեր ամենօրյա աշխատանքն է»:

Moody’s-ի հրապարակման մեջ նշվում է նաև, որ Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականի և ճշգրտված ՎԲԳ-ի բարելավումը b2-ից b1-ի պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում Բանկի կապիտալի համարժեքության, շահութաբերության և իրացվելիության ցուցանիշների բարելավմամբ: Նշված գնահատականի վերանայումը հիմք է հանդիսացել նաև Բանկի Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի վարկանիշի՝ B1-ից Ba3 և Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի գնահատականի՝ B1(cr)-ից Ba3(cr) մակարդակի բարձրացնելու համար:

Moody’s-ի հրապարակումն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: