ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով

Մյս 18, 2023 13:08
29

Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով։ Այս մասին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Instagram Channels-ում վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է հարթակի ղեկավար Ադամ Մոսերին։

Ինչպես նշում է Engadget.com-ը, երբ նոր գործառույթը հասանելի լինի, օգտատերերը կկարողանան ուրիշների գրառումները մեկնաբանել Giphy-ի անիմացիոն GIF-ներով: Այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե երբ նոր ֆունկցիան հասանելի կլինի։

Դեռ դժվար է ասել, թե արդյոք այս նորությունը կուրախացնի օգտատերերին։ Այլ հարթակների (օրինակ՝ Facebook-ի) օգտատերերից շատերը սովորաբար նյարդայնանում են, երբ իրենց գրառումների տակ հայտնվում են անիմացիոն պատկերների շարք։ Մյուս կողմից՝ շատ օգտատերերը սիրում են մեկնաբանել նման անիմացիաներով, քանի որ դա ավելի հեշտ է, քան ճիշտ բառեր ընտրելը։

Մոսերին նաև հաստատել է, որ շուտով կլինեն ավելի շատ թարմացումներ: Մասնավորապես, Reels ծառայությունը կբարելավի երաժշտության բառերի աջակցությունը, որը հիմնված կլինի ենթագրերի ստեղծման՝ արդեն գոյություն ունեցող ծառայության վրա (ներդրվել է 2021-ին)։ Ակնկալվում է, որ էկրանի ներքևում կհայտնվի ժամանակացույց, որը թույլ կտա ավելի ճշգրիտ սինխրոնացնել տեքստը և աուդիոն:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 20-ից Meta-ն ԱՄՆ-ում Facebook և Instagram սոցիալական սոցցանցերի համար գործարկել է վճարովի վերիֆիկացիայի և «կապույտ ստուգանիշի» ծառայություն։ Վերիֆիկացված օգտահաշվի համար հարկավոր է վճարել ամսական 12 դոլար: App Store-ի և Google Play-ի միջոցով վճարելու դեպքում գինը կբարձրանա մինչև 15 դոլար, քանի որ այս ծառայությունները միջնորդավճար են գանձում։