Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Հայտնի են «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի 2022թ․ հաղթողները

Մյս 12, 2023 16:51
249

Նպատակ ունենալով խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին, ինչպես նաև կարևորելով հանրության լայն շերտերին անկողմնակալ և փաստերի հիման վրա կառուցված տեղեկատվության տրամադրումը՝ Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) արդեն 4-րդ անգամ անցկացրեց «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթը։

«Լավագույն գիտական հոդված», «Լավագույն վերլուծություն» և «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգերում առևտրային բանկերի ներկայացուցիչներից ձևավորված ժյուրին գնահատել է 2022թ․ ընթացքում հրապարակված գիտական և վերլուծական հոդվածները, ինչպես նաև լրագրողական հրապարակումները։ՀԲՄ-ում կայացած մրցույթի արդյունքների ամփոփման միջոցառման շրջանակում մրցութային անվանակարգերի հաղթողներին ՀԲՄ-ի կողմից հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:

Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը շնորհակալություն է հայտնել լրագրողական համայնքի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար:

«Մեզ համար անչափ կարևոր է հասարակության առողջ և ֆինանսապես գրագետ անդամներ ձևավորելը և այս հարցում ձեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը: Վստահ եմ, որ հետագայում ևս կպահպանվի վերջին տարիների միտումը, երբ տարեցտարի ավելանում է մրցույթի թե մասնակիցների, և  թե մրցութային հայտերի թիվը՝ միաժամանակ ապահովելով որակյալ և արժանահավատ տեղեկատվություն: Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նոր հաղթանակներ»,-նշել է ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը:

Մրցույթի «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասպիրանտ Արման Համբարձումյանի և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժնի ուսանող Մեսրոպ Մեսրոպյանի համահեղինակած «Վերահսկողական սթրես թեստավորումը որպես ՀՀ առևտրային բանկերի ֆինանսական ռիսկերը կառավարելու նոր գործիք» գիտական հոդվածը։

«Լավագույն վերլուծություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ֆինանսներ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Աղաբեկյանի «Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության անկման հիմնական պատճառները կամ ո՞վ է մեղավոր» վերլուծությունը։ «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բանկային գաղտնիքի վերաբերյալ տնտեսական լրագրող, «Արմինֆո» լրատվական գործակալության և Տնտեսական լրագրողների ակումբի լրագրող-թղթակից Նաիրա Բադալյանի հրապարակումը։

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով՝ այսօր լրատվական դաշտում շրջանառվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ ֆինանսաբանկային թեմաներով հրապարակումները, ոչ միշտ են անկողմնակալ, հավաստի և բազմակողմանի ներկայացված, փոխարենը հանդիպում ենք հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվության։Այս տեսանկյունից ոլորտի ներկայացուցիչների կողմից մշտապես կարևորվել է հանրությանը՝ որակյալ և մասնագիտորեն հիմնավորված բովանդակությամբ հրապարակումների մատուցումը, ինչը թույլ է տալիս իրազեկ լինել ֆինանսական ոլորտի վերաբերյալ զարգացումներից, ինչպես նաև օգնում է սեփական ֆինանսները կառավարելու և գրագետ որոշումներ կայացնելու հարցում։

«Թեև բանկային համակարգը և վերջինիս գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հրապարակային, սակայն մշտապես կա կարիք այդ ամենը հանրությանը ներկայացնել առավել հասանելի և ընկալելի եղանակով։ Այս տեսանկյունից անչափ կարևոր է ակադեմիական շրջանակների և ոլորտը լուսաբանող լրագրողների ներուժի ներգրավումն ու օգտագործումը։ Այս նպատակին է ուղղված նաև միության կողմից անցկացվող ամենամյա մրցույթը։

Շնորհավորում եմ մրցույթի բոլոր հաղթողներին և ևս մեկ անգամ վերահաստատում ՀԲՄ պատրաստակամությունը՝ ակտիվ համագործակցել լրագրողական համայնքի և ակադեմիական շրջանակների հետ՝ ոլորտի վերաբերյալ անկողմնակալ, հավաստի և որակյալ հրապարակումների պատրաստման և հանրայնացման հարցում»,-ընդգծել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Նշենք նաև, որ առևտրային բանկերը ևս սահմանել էին հատուկ և խրախուսական մրցանակներ։