Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Վիրտուալ իրականության ակնոցներով այցելուները կտեղափոխվեն Ուրարտուի թագավորություն

Ապր 25, 2023 12:49
64

        Ճանապարհորդություն դեպի ուրարտական աշխարհ. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում վիրտուալ իրականության ակնոցով այսուհետ հնարավոր է տեղափոխվել հազարամյակներ առաջ ու մասնակցել պատմական իրադարձություններին։

       6 րոպե տևողությամբ վիրտուալ ճանապարհորդությունը 4 լեզվով է՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։ Զբոսաշրջիկները և այցելուներն իրենց նախընտրելի լեզվով  կկարողանան ծանոթանալ պատմական ժառանգությանը։

      «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի  հաղթողներից է։

      «Ժամանակի մարտահրավերներին ընդառաջ թանգարանները մշակում են տարբեր գործառույթներ, որ ավելի գրավիչ դառնան այցելուներին։ Այս ծրագրի միջոցով կիրառելով նոր տեխնոլոգիաները, փորձ ենք արել, որ ցանկացած այցելու տեղափոխվի ուրարտական ժամանակաշրջան և ծանոթանա մեր պատմության սկզբնաղբյուրի որոշ դրվագների։ Այդ ամենը կլինի տպավորիչ և հիշարժան»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

       «Շնորհիվ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի` այսօր հնարավորություն ունենք ունենալ աշխարհում ուրարտական թեմայով միակ VR ակնոցներն ու ծրագիրը։ Մենք կրկին ցույց ենք տալիս, որ ուրարտական ժառանգության տերն ենք, իսկ այդ ժառանգությանը տեր են լինում ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ VR ակնոց կրելով՝ զբոսաշրջիկը դառնում է ուրարտական ծեսի մի մասը, հայտնվում է էրեբունու «Սուսի» տաճարի շուրջ և մասնակցում հեղման ծեսին, այնուհետև տաճարն է քո աչքի առաջ կառուցվում, դպիրները սեպագրերն են կերտում։ Այնուհետև մտնում ես տաճար և մասնակից լինում ծեսին»,- նշում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

        «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

       Մանրամասն՝ տեսանյութում։