ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Դեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրեր

Մրտ 11, 2025 14:51
21

Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում սույն թվականի մարտի 29-ին կայանալու է թվով երկրորդ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որի  գլխավոր հովանավորներն այս տարի Idram և IDBank ընկերություններն են՝   «Մի դրամի ուժ»-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրով։

Նախաձեռնության հեղինակը «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է «ԴեմԱռԴեմ» ֆորումին միանալու առաջարկին Idram և IDBank ընկերությունները միացել են առանց երկմտելու, քանի որ լիովին կիսում ենք ֆորումի օրակարգը: Շատ ուրախ ենք մեր ներդրումն ունենալ մարզերի երիտասարդությանը մոտիվացնող և ուժեղացնող այս նախագծում, ու պետք է նշեմ, որ բացի ֆինանսական բաղադրիչից, ֆորումին միացել ենք նաև կրթական նախագծով, որն իրենից վեբինարների շարք է ներկայացնում և կոչված է պատանիների շրջանում ֆինանսական գրագիտության հանրահռչակմանը»։

Ֆորումի մասնակցությունն այս տարի բացառապես տոմսերով է, որոնք ունեն խորհրդանշական գին՝ ընդամենը 1 դրամ։ Կազմակերպիչներն այսկերպ նպատակ ունեն ցույց տալու, թե որքան կարևոր ու մեծ ուժ կարող են դառնալ մեկ դրամները, երբ համատեղվում են․ չէ՞ որ IDBank-ն ու Idram Payment System-ը յուրաքանչյուր վճարումից իրենց սեփական միջոցներից մեկ դրամ են հատկացնում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

Ի դեպ, Ֆորումի մասնակցության տոմսը կարող եք ձեռք բերել Idram և Idram Junior հավելվածներով։ Գրանցվելուց ու տոմս գնելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք QR կոդ, որի շնորհիվ կկարողանաք մասնակցել ֆորումին։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: