Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը. կարևոր է իմանալ

Մրտ 11, 2025 16:48
36

Պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման գործընթացըՊԵԿ

2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ, ինչի արդյունքում պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների ու դեբետային գումարների հաշվառման գործընթացը:

Այսուհետ, հարկային հաշվարկներով առաջացող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որպես դեբետային գումարներ, Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան կդասակարգվեն որպես՝ ռիսկային և ոչ ռիսկային: Ոչ ռիսկային համարվող դեբետային գումարները տնտեսվարողի միասնական հաշվին կմուտքագրվեն ինքնաշխատ․ հարկատուն այլևս դիմում գրելու անհրաժեշտություն չի ունենում, իսկ հարկային մարմինը՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու։

Ավելին, եթե տնտեսվարողը նոր անձնական քարտում ավելացված «Մարում/Վերադարձ» էջում համապատասխան նշում կատարի՝ այդ գումարն իր միասնական հաշվին կփոխանցվի մինչև վերջնաժամկետը։ Գումարը հարկատուն կարող է օգտագործել այլ հարկային պարտավորությունների մարման համար։ Իսկ եթե Կառավարության սահմանած չափանիշներով այդ գումարը ռիսկային է, ապա միասնական հաշվին գումարի փոխանցումը կիրականացվի միայն տնտեսվարողի դիմումի հիման վրա իրականացվող ուսումնասիրության և  համապատասխան եզրակացության հիման վրա։

Փոխվել է նաև ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ գումարների հաշվանցման կարգը, մինչդեռ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, ինչպես նաև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները մնացել են անփոփոխ։ 2025թ. հունվարի մեկից ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացվել ներմուծման օրը ներառող ամսում և նույն ժամանակահատվածի արդյունքներով էլ հետ ստանալ հաշվարկով առաջացած դեբետային գումարները, եթե այդ ամսում միաժամանակ ներկայացվել են այդ ապրանքների համար ներմուծման հարկային հայտարարագիրը և վճարվել է ներմուծման ԱԱՀ-ի գումարը։

Սակայն, եթե ներմուծման ամսում տնտեսվարողը վերոնշյալ երկու պահանջը չի կատարել, ապա այս դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացնել հաջորդ ամսում, այսինքն՝ տնտեսվարողը կարող է այդ գումարը հետ ստանալ հաջորդող ամսվա արդյունքներով, եթե, իհարկե, մինչև այդ ամսվա 20-ը վճարել է ԱԱՀ-ն և ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր։

Փոփոխությունները հնարավորություն են տալիս կրճատել ոչ ռիսկային դեբետային գումարների վերադարձման գործընթացը, ինչի արդյուքնում՝ տնտեսվարողները կկարողանան առավել արդյունավետ կառավարել իրենց   ֆինանսական հոսքերն ու ժամանակը։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: