Արդյոք հայաստանյան բիզնես մոդելները հետևում են իրական պահանջարկին, թե՝ սոցցանցային իլյուզիային. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է. դիտեք ABNews.am կայքում
Ռուսաստանի Կենտրոնական բանկը երրորդ անգամ անընդմեջ հիմնական տոկոսադրույքը պահպանել է 21% մակարդակում
2025 թ. փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ
Ինչպես մոտենալ բիզնեսի էթիկային, երբ գլոբալ կոնսենսուսը խզվում է. մանրամասները՝ ABNews..am կայքում
Գերմանիան 13 տարի անց Սիրիայում դեսպանություն է բացել
Անգլիայի բանկը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 4.5% մակարդակում
Xiaomi-ն գրանցել է ռեկորդային տարեկան եկամուտ՝ 50 միլիարդ դոլար
Zeekr-ը նվազեցրել է իր զուտ վնասը և ավելացրել եկամուտը 39%-ով
Շվեդիայի կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է 2.25% մակարդակում
Telegram-ի օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի աշխատավարձերի կառուցվածքը 2024-ին. ովքեր են ստանում ավելի բարձր եկամուտ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում. դիտեք ABNews.am կայքում
Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը. դիտեք ABNews.am կայքում
Տեխնոհսկաները կորցնում են դիրքերը. ինչ է կատարվում տեխնոլոգիական աշխարհում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան է կազմել Հայաստանի պետական պարտքը 2024-ի վերջի դրությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ փոփոխություններ են գրանցվել Հայաստանի բջջային կապի շուկայում 2024-ի IV եռամսյակում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ
Xiaomi-ի եռամսյակային զուտ շահույթը ռեկորդային եկամտի վրա աճել է 90%-ով

Հայաստանի տնտեսական ազատության ինդեքս — 2025. առաջընթացի փոխարեն՝ դիրքերի կորուստ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Մրտ 11, 2025 16:26
10

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքս-2025» ամենամյա զեկույցը։

  • 2025 թվականին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021 թվականի ցուցանիշը։ Երեք տարի անընդմեջ նվազումից հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։
  • Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառն այն է, որ այդ աճը էապես զիջում է աշխարհի և բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։

    «Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։

  • Հայաստանը 2022 թվականից ի վեր դասակարգվում է որպես տնտեսապես «չափավոր ազատ» երկիր։ Մինչ այդ՝ 2020 և 2021 թվականներին, Հայաստանն ընդգրկված է եղել տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում: Մեր երկիրը տնտեսապես «հիմնականում ազատ» է համարվել նաև 2017 թվականին։
  • 2025-ի զեկույցում նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում անկախ դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։

  • Տնտեսական ազատության ինդեքսի 12 ենթաինդեքսներից 5-ի գծով Հայաստանը «հիմնականում ազատ» է, 1-ի գծով՝  «չափավոր ազատ», 2-ի գծով՝ «հիմնականում ոչ ազատ», ևս 2-ի գծով՝ «ճնշված»։ Հայաստանի երկու ենթաինդեքսները՝ «Սեփականության իրավունքի պաշտպանությունը» և «Արդարադատության արդյունավետությունը» ավելի ցածր են, քան դրանց համաշխարհային միջին մակարդակը։ Ի դեպ, նախորդ տարվա համեմատ այս երկու ենթաինդեքսներն էլ նվազել են։
  • Ենթաինդեքսների 4 խմբերից ամենաանբարենպաստը շարունակում է մնալ «Օրենքի գերակայություն» խմբի վիճակը։ Հայաստանն այս տարի խմբի երեք ենթաինդեքսներից արդեն երկուսի գծով է համարվում տնտեսապես «ճնշված»։ 2024-ին Հայաստանը միայն մեկ ենթաինդեքսի գծով էր համարվում «ճնշված»։ 2025-ի զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
  • «Շուկայի բացություն» խմբի բոլոր երեք ենթաինդեքսների գծով զգալի նվազում է արձանագրվել։ Ընդ որում, խմբի երկու ենթաինդեքսները նվազելով հասել են երկրների տվյալ խմբի նվազագույն շեմային արժեքին։ Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆինանսական ազատություն» ենթաինդեքսը նվազել է միանգամից 10 միավորով, ինչի արդյունքում Հայաստանը դրա գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից նահանջել է «չափավոր ազատ» երկրների խումբ։

  • 2024-ի համեմատ զգալի բարելավում է արձանագրվել «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների գծով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նվազել են պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության վերջին երեք տարիների միջին արժեքը և պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։ Նկատի ունենալով, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ այս և առնվազն հետագա երկու տարիներին նախատեսված է նշված ցուցանիշների զգալի աճ, կարելի է ակնկալել, որ առաջիկա տարիներին այս ենթաինդեքսները նվազելու են։

  • ԵԱՏՄ անդամ երկրների թվում Հայաստանն այս տարի ևս առաջատար է, սակայն 2-րդ տեղը զբաղեցնող Ղազախստանի ինդեքսի հետ տարբերությունը տարեցտարի կրճատվում է։

  • Այս տարի ևս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարևան չորս երկրներից զիջում է միայն Վրաստանին։ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարևաններից ավելի մեծ է։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: