Անշարժ գույքի վարձի 10%-ը պետք է վճարվի պետությանը. ՊԵԿ
Ավելի քան ֏260 միլիոն տուգանք՝ նոյեմբերին. ՊԵԿ
ՀՀ-ում 7-ից 9-ը տ. երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ
Թրք. լիրան անկումով հասել է պատմական նվազագույնի
23թ.-ի ՀՀ սպառողական գների ինդեքսն աճել է 2.2%
ՌԴ նավթից և գազից եկամուտներն ավելացրել է 10.9%
Երևանի բյուջեի մուտքերը ավելի են եղել ֏8 մլրդ 373 մլն
֏3.8 մլն տուգանք շինհրապարակներում խախտումների համար
ՄՊՀ-ն «Իգիթ» ՍՊԸ-ին տուգանել է շուրջ ֏32 միլիոն չափով
23թ.-ի ՀՀ կոնյակի արտադրությունը նվազել է 20.5%
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Apple-ն ամբողջ աշխարհով կրեդիտ քարտ կթողարկի
Վրաստանում նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1%
Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը չեն. Infocom
֏1285.5 մլրդ արժեքով 55.7 մլն գործարք` մեկ ամսում. ՊԵԿ
$10 մլն կուղղվի կանանց ձեռներեցության զարգացմանը
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է $41.000
Ապամոնտաժվել է 640 ինքնակամ տեղադրված գովազդ
Շին.օբյեկտներում օդը ստուգող սարքեր կտեղադրվեն
Սև ուրբաթին ԱՄՆ 28%-ը գնումներ է կատարել առցանց

Մեծ Բրիտանիայում գնաճը գերազանցել է ռեկորդային 9 տոկոսը

Հնս 22, 2022 13:02
45
ADS

2022 թվականի մայիսին Բրիտանիայում տարեկան գնաճը հասել է 9,1 տոկոսի ՝ գերազանցելով 40 տարի առաջվա ռեկորդը։ Այս մասին են վկայում երկրի Ազգային վիճակագրության գրասենյակի (Office for National Statistics) տվյալները։ Գերատեսչության կայքում նշվում է նաև, որ մայիսին սպառողական գներն աճել են 0,7%-ով։ Ընդ որում, մեկ ամիս առաջ այս ցուցանիշն աճել է 2,5%-ով։ Բացի այդ, գնաճի ցուցանիշը, հաշվի առնելով բնակարանատերերի բնակարանների պահպանման ծախսերը, աճել է 7,9%-ով,  ապրիլին այն եղել է 7,8 տոկոսի մակարդակում։ Ընդ որում, գնաճի ներկայիս ցուցանիշը համընկնում է DailyFX հարթակի կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսումների հետ։

Հունիսի կեսերին Guardian թերթը գրել էր, որ այս ամառ Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գները կարող են աճել ռեկորդային 15%-ով ՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների և Brexit-ի ֆոնին: Ըստ թերթի, գնաճն ամենաշատը կազդի մսի, հացահատիկի, բանջարեղենի և մրգերի վրա։ Միևնույն ժամանակ, հավի միսը, խոզի միսը և հացաբուլկեղենը ամենաարագն են թանկանում։

 

Մեկնաբանություն