Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Ինչո՞ւ է բրիտանական խոշորագույն բանկը՝ HSBC-ն հեռանում Հայաստանից

Փտր 10, 2024 01:20
436

Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, օրերս հայտարարեց HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռքբերման վերաբերյալ։

 

«HSBC Բանկ Հայաստան»-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով 1996 թ -ին, իսկ 1999 թ -ին վերանվանվել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ: Այս HSBC խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։

 

HSBC -ն աշխարհի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկն է, ակտիվների և շուկայական կապիտալիզացիայի առումով Միացյալ Թագավորության ամենամեծ բանկը: Աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների վարկանիշում Forbes Global 2000-ի տվյալներով 2018 թվականին զբաղեցրել է 17-րդ տեղը, իսկ ամենաթանկ ապրանքանիշերի ցանկում՝ 52-րդ տեղը։ 2017 թվականի դրությամբ այն զբաղեցնում է 7-րդ տեղը խոշորագույն բանկերի ցանկում՝ ըստ ակտիվների չափի։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ HSBC-ի մանրածախ ցանցը ներառում է մոտավորապես 3900 մասնաճյուղ Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի 67 երկրներում և սպասարկում է մոտ 39 միլիոն հաճախորդի: Գործունեության հիմնական շրջաններն են Մեծ Բրիտանիան և Հոնկոնգը։ 2011 թվականից այն դասվում է համաշխարհային համակարգային նշանակություն ունեցող բանկերի շարքին։

Ո՞րն է HSBC- Հայաստանից հեռանալու պատճառը

«Որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, այնուամենայնիվ, HSBC Խմբի ռազմավարությունն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այս համատեքստում Խումբը իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել իր ներկայությունը Հայաստանում»,- նշում են բանկից։

Տնտեսագետ, գործարար Սմբատ Նասիբյանը Banksnews.am-ի հետ զրույցում նշում է․ այս բացատրությունից կարող ենք ենթադրել, որ Հայաստանն այլևս հետաքրքիր չէ HSBC-ի համար։

Մանրամասները՝ banknews.am կայքում