Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի շարունակական ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ

Դկտ 10, 2024 16:21
76

2022-2023 թթ.՝ 49.1 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում, 23.8 միլիարդ ՀՀ դրամի վճարումներ պետական բյուջե, 1.91 միլիարդ ՀՀ դրամի ընդհանուր ներդրումներ, շուրջ 4075 աշխատատեղ։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» ներկայացրել է տնտեսական և սոցիալական ազդեցության գնահատման արդյունքները 2022-2023 թթ. ընթացքում: «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության իրականացրած ուսումնասիրությունն ընդգրկում է Կոկա-Կոլա համակարգի տնտեսական և սոցիալական ազդեցությունը Հայաստանում՝ ներկայացնելով ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև դրանց ազդեցությունը:

Վերջին երկու տարիները (2022-2023 թթ.) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի համար հատկանշական են եղել նորարարություններով և կայուն զարգացում ապահովելու հանձնառությամբ:

Անընդհատ փոփոխվող միջավայրում հարմարվելու և զարգանալու կարողությունը վճռորոշ է եղել ընկերության համար՝ հաղթահարելու այսօրվա գործարար միջավայրի դժվարությունները:
Հետազոտության մեջ նշվում է, որ 2022-2023 թթ. ընթացքում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կողմից ստեղծված ուղղակի ՀԱԱ-ի յուրաքանչյուր 1 ՀՀ դրամի դիմաց Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.2 ՀՀ դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Ընկերության գնահատմամբ 2022-2023 թթ. «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն ստեղծել է 49.1 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում՝ ներառյալ անուղղակի և ածանցյալ ազդեցությունները:

Վերը նշված ժամանակահատվածում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի գնումների 41%-ը կազմակերպվել է Հայաստանի տնտեսության ներսում: Տեղական մատակարարների և առևտրային գործընկերների հետ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի անմիջական համագործակցության արդյունքում ստեղծվել է 17.8 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով 1-ին կարգի մատակարարների շղթայի անուղղակի ՀԱԱ: Մատակարարման ավելի լայն շղթայի միջոցով ստեղծվել է 3.9 միլիարդ ՀՀ դրամ անուղղակի ՀԱԱ:

— Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել մեր «Աճի Ուղուն» համապատասխան, ինչպես նաև սպառողների կարիքները բավարարելու մեր առաքելությանը համահունչ: Տեխնոլոգիաների, նորարարության և ռազմավարական գործընկերության ոլորտներում ընկերության ստանձնած հանձնառության արդյունքում իրականացված զգալի ներդրումները ընդլայնեցին մեր հնարավորությունների շրջանակը: 2023 թ․-ի կայուն զարգացման մեր ցուցանիշները լայն տարածում ստացան. սոցիալական և կառավարման չափանիշներից ելնելով արժանացանք բարձր գնահատականի և «Կոկա-Կոլա ՀԲՔ Խումբը» ճանաչվեց որպես ըմպելիքներ արտադրող աշխարհի ամենակայուն ընկերությունը՝ համաձայն 2023 թ․-ի Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսի,- նշեց ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:

Ըստ հետազոտության, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի»  ներդրումը մեծ է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ շուրջ 42.3 միլիոն ՀՀ դրամ համայնքային զարգացման ծրագրերում:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ընկերության մշակույթի անբաժանելի մասն է: «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը հիմնված է երեք առանցքային սկզբունքների վրա.
Թափոնների կառավարում. նախագծին մասնակցել է ընդհանուր 100 դպրոց և 5,004 աշակերտ: Հավաքվել է 4,835 կգ պլաստիկ և 8,331 կգ թղթի թափոն:
Երիտասարդների զարգացման համար հնարավորությունների ընդլայնում. 2022-2023 թթ. կյանքի և բիզնես հմտությունների բարելավմանն ուղղված դասընթացներին մասնակցել է ընդհանուր 13,776 երիտասարդ:

Համայնքների բարեկեցություն. 2022-2023 թթ. ընթացքում իրականացվել է տոնական տրամադրություն հաղորդող «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան» նախաձեռնությունը՝ «Աշխարհին շատ սանտաներ են պետք» խորագրով, որին մասնակցել է շուրջ 3,300 երեխաներ: