ԱՄՆ-ը մայիսին Չինաստանից ներկրել է ընդամենը 556 միլիոն դոլարի հագուստ, ինչը վերջին 22 տարվա ամենացածր ցուցանիշն է՝ ըստ ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի տվյալների։
Նվազումը պայմանավորված է նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մինչև 145% հասնող բարձր մաքսատուրքերով, որոնք ստիպել են ամերիկյան մանրածախ վաճառողներին ավելի շատ ներմուծումներ իրականացնել Վիետնամից, Բանգլադեշից և Հնդկաստանից։ Միայն այս տարվա մայիսին ներկրումները Չինաստանից նվազել են ապրիլի համեմատ մոտ 30 տոկոսով՝ շարունակելով անկումը չորրորդ ամիսն անընդմեջ։
QIMA վերահսկող ընկերության տվյալներով՝ ամերիկյան գնումները Չինաստանից երկրորդ եռամսյակում կրճատվել են մոտ մեկ քառորդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մինչդեռ Հարավարևելյան Ասիայի երկրների մասնաբաժինը աճել է 29%-ով։
Աղբյուրը՝ Reuters
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.