Մալայզիայի մայրաքաղաքում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումն անվանել է կարևոր՝ ընդգծելով, որ նախագահ Թրամփը հիասթափված է, քանի որ Ռուսաստանը ցուցաբերում է նվազագույն ճկունություն Ուկրաինայի հակամարտության լուծման հարցում։ Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել Ուկրաինայի խնդրի լուծման հստակ և շուտափույթ ճանապարհային քարտեզ։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում ակտիվ քննարկումներ են ընթանում Սենատի հետ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի շուրջ։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ առաջընթացը դժվարությամբ է ընթանում և գործընթացը դանդաղ է զարգանում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.