2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

ԱՄՆ իշխանությունները փակել են First Republic բանկն ու այն վաճառել JPMorgan Chase-ին

Մյս 2, 2023 15:58
30

ԱՄՆ-ի Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC) հայտարարել է, որ խնդրահարույց First Republic բանկն այսօր փակվել է Կալիֆոռնիայի Ֆինանսական պաշտպանության և նորարարության դեպարտամենտի կողմից և դրվել FDIC-ի արտաքին կառավարման ներքո: Կարգավորողն իր հերթին որոշել է First Republic-ը վաճառել ամերիկյան մեկ այլ բանկի՝ JPMorgan Chase-ին։

First Republic-ի հետ կապված խնդիրների մասին լուրերը տարածվել են մարտի 10-ին՝ Silicon Valley Bank-ի սնանկության մասին լուրերին զուգահեռ։ Դրանից առաջ Նյու Յորքի կարգավորիչը համակարգային ռիսկերի պատճառով փակել էր ևս մեկ բանկ՝ Signature Bank-ը, որը մասնագիտացած էր կրիպտոարժույթների արդյունաբերության վարկավորման ոլորտում։ Հաջորդը կարող էր լինել միայն First Republic-ը, սակայն իրավիճակին միջամտել են ԱՄՆ իշխանությունները։ Արդյունքում բանկը 30 մլրդ դոլարի աջակցություն է ստացել Դաշնային պահուստային համակարգից և ԱՄՆ վեց խոշորագույն բանկերից։ Չնայած դրան, առաջին եռամսյակում հաճախորդների միջոցների արտահոսքը կազմել է ավելի քան 100 մլրդ դոլար, իսկ տարեսկզբից բանկի արժեթղթերի գինը նվազել է 97%-ով։

2023 թվականի ապրիլի 13-ի դրությամբ First Republic Bank-ի ընդհանուր ակտիվները կազմում էին մոտավորապես 229,1 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր ավանդները՝ 103,9 միլիարդ դոլար: JPMorgan Chase-ը համաձայնել է ստանձնել First Republic-ի բոլոր պարտավորությունները հաճախորդների հանդեպ և ձեռք բերել բանկի գրեթե ողջ ակտիվները:

Գործարքի արդյունքում ԱFirst Republic-ի բոլոր 84 ստորաբաժանումները կանցնեն JPMorgan Chase-ի վերահսկողության տակ։