Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության 737 միլիոն դոլարի բաժնետոմսերը
ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Սպտ 27, 2024 16:59
42

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։

  • Ինչպես և սպասվում էր, տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։ Հաշվի առնելով այն, որ այդ գործոններից մեկը՝ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանումը սկսվել էր նախորդ տարվա վերջում, ինչի արդյունքում ձևավորվել էր բարձր բազա, տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, հատկապես արդյունաբերության և առևտրի ոլորտներում, մինչև տարեվերջ ավելի կխորանա: Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 5.6%` հուլիսի նկատմամբ դանդաղելով 0.6 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 9.0%` հունվար-հուլիսի համեմատ դանդաղելով 0.6 տոկոսային կետով:
  • Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը հունվար-հուլիսին կազմել է 12.1%։ Սա բավական մտահոգիչ է, քանի որ, բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական նպաստումներ են ունենում ընդհանուր արտահանման աճին՝ արտացոլելով ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության անկումը։
  • Վարկերի աճի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ: 2024թ. օգոստոսին հիպոթեքային և սպառողական վարկերի աճի տեմպերը արագացել են՝ առանց այդ էլ բարձր մակարդակներից։ Այդ տեսակի վարկերը ուղղվում են տնային տնտեսություններին, որոնց եկամուտները համապատասխան չափով չեն աճում, ինչը միջնաժամկետում կարող է ֆինանսական համակարգում էական խնդիրների հանգեցնել։ Միևնույն ժամանակ, արդյունաբերությանը տրվող վարկերի ծավալների աճը, թեև օգոստոսին մտել է դրական տիրույթ` հանքարդյունաբերության ոլորտում տրված վարկերի հաշվին, բավական ցածր մակարդակում է, իսկ մշակող արդյունաբերության ոլորտի վարկերը շարունակում են նվազել։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է՝ այստեղ։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ