OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Ինչու է ռուսական ռուբլու անկումը հարվածում հայկական տնտեսությանը

Դկտ 9, 2024 15:40
58

Վերջին շաբաթվա ընթացքում դրամի արժևորումը որոշակի անհանգստություն է առաջացրել շուկայում։ Այս վերլուծությունը կուսումնասիրի դրամի փոխարժեքի փոփոխության պատմությունը, կբացատրի, թե ինչով է պայմանավորված դրամի արժևորումը։

Նախ հասկանանք, ինչով էր պայմանավորված հայկական դրամի կտրուկ արժեզրկումը և հետագա վերականգնումը։ Հայաստանի տնտեսությունը զգալի կախում ունի ռուսական տնտեսությունից։ Ինչպես քննարկել ենք մեր վերլուծություններում, 2022 թվականի տնտեսական աճը պայմանավորված էր Ռուսաստանից արտահոսած կապիտալով և աշխատուժով, իսկ 2023 թվականի տնտեսական աճը՝ Ռուսաստանից ոսկու վերաարտահանմամբ։ 

Հայաստանի պատրաստի ապրանքների գերակշռող մասը արտահանվում է Ռուսաստան։ Այս ֆոնին տարածաշրջանի արժույթների արժեզրկումը և հետագա վերականգնումը հիմնականում պայմանավորված էր հենց ռուբլու արժեզրկմամբ, որը պայմանավորված էր մի քանի հանգամանքով․

1․ Նոյեմբերի 21-ին ԱՄՆ Գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել Գազպրոմբանկի նկատմամբ և լրացուցիչ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակելու Ռուսաստանի միջազգային ֆինանսական համակարգի օգտագործումը: Սա Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցների հերթական մասն էր։ Այս պահին ՌԴ վրա կիրառվում է շուրջ 23 հազար պատժամիջոց: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բայդենի ադմինիստրացիան մինչև վերջին պահը չէր կիրառում այս քայլը: Այս քայլը կարող է մեծացնել համաշխարհային գնաճը, քանի որ այս քայլը դժվարացնում է էներգառեսուրսների շարժը՝ թանկացնելով դրանք։

2․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերընտրումից հետո հայտարարեց, որ Եվրամիությունը այլևս չի գնի ռուսական գազ, որը նույնպես ազդեցություն ունեցավ ռուբլու գնի վրա:

3․ Ռուսաստանում յուրաքանչյուր տարվա վերջին ռուբլին ունի արժեզրկման միտում, քանի որ ռուսական կազմակերպությունները, որոնք արտարժույթով վարկ են վերցրել, տարվա վերջին վճարում են իրենց պարտավորությունները, ինչը մեծացնում է արտարժույթի հանդեպ պահանջարկը՝ արժեզրկելով ռուբլին:

4․ ԱՄՆ նախագահ Թրամփի վերընտրումից հետո դոլարը սկսեց ամրանալ բոլոր արժույթների հանդեպ, որը նախանշում է համաշխարհային բիզնես միջավայրի վստահության մեծացումը ԱՄՆ-ի հանդեպ։

Այս իրադարձությունների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվեց՝ 1 դոլարը = 100 ռուբլուց (նոյեմբերի 17) մինչև 115 ռուբլի (նոյեմբերի 27)։ Նշենք, որ այս ազդեցությունը կարճաժամկետ էր, շուկան արդեն կարգավորվել է, և այս պահին՝ դեկտեմբերի 9-ի դրությամբ, 1 դոլարը արդեն 99 ռուբլի է։

Դիտարկենք դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի փոխանակման կետերում հոկտեմբերի 1-ից սկսած։

Գծապատկեր 1

Գծապատկեր 2

Գծապատկեր 3

Ինչպես երևում է գծապատկերներից, փոխարժեքի տատանումը, որը որոշակի անհանգստություն առաջացրեց մեր շուկայում, արդեն հանդարտվել է։ Սա ցույց է տալիս նաև շուկայական մարժայի գծապատկերը (գծապատկեր 4), որն արտացոլում է յուրաքանչյուր փոխարժեքի հանդեպ անորոշության աստիճանը շուկայում։ Գծապատկերում պատկերված է փոխանակման կետերի մարժայի տարբերությունը ռուբլու, եվրոյի և դոլարի համար (Բանաձևը՝ (sell — buy) / buy)։ Մարժան ցույց է տալիս, թե որքան անորոշություն է շուկան տեսնում տվյալ փոխարժեքի մեջ։ Այս պահին իրավիճակը հանդարտվել է, և շուկան ակնկալում է, որ ամենայն հավանականությամբ իրավիճակը կայունանում է։

Գծապատկեր 4

Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է սպասվել հայկական դրամի փոխարժեքին, դիտարկենք ԱՄՆ դոլարի արժեքի պատմությունը ՀՀ դրամի նկատմամբ՝ սկսած 2012 թվականից: Գծապատկերում երևում են կայունության 3 շրջան, 3 ցնցում, Ռուսաստանի Դաշնության փոխարժեքի 2 ճգնաժամ և Արցախի կորստի ազդեցությունը:

Գծապատկեր 5

2012-2014 թվականներին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կայուն էր՝ մոտ 410 դրամի սահմաններում: 2014թ. երկրորդ կիսամյակում Ռուսաստանում սկսված ֆինանսական ճգնաժամը, որը պայմանավորված էր նավթի գների անկմամբ և Ղրիմի հետ կապված պատժամիջոցներով, հանգեցրեց տարածաշրջանի արժույթների, այդ թվում՝ եվրոյի և դրամի արժեզրկման: Հատկանշական է, որ եվրոյի արժեզրկումը աստիճանական էր, մինչդեռ դրամի արժեզրկումը եղավ կտրուկ և ապակայունացնող:

Գծապատկերում պատկերված «Ցնցում N1»-ը արտացոլում է դրամի արժեքի անկումը 410-ից մինչև 480 դրամ մեկ դոլարի դիմաց: Կենտրոնական բանկը այլևս ի վիճակի չէր շուկայական միջամտություններով պահպանել փոխարժեքը, և դրամը խուճապային կերպով արժեզրկվեց՝ հասնելով մինչև 580 դրամի: Մի քանի օրվա խուճապից հետո իրավիճակը կայունացավ 480 դրամի սահմաններում: Այս կայունությունը պահպանվեց հինգուկես տարի՝ մինչև 2020 թվականի աշունը:

Թղթադրամի արժեքը հիմնված է հասարակության կոլեկտիվ վստահության վրա: 2020 թվականի 44-օրյա պատերազմից, ինչպես նաև 2023 թվականին Արցախի կորստից հետո, հասարակության մի մասը կորցրեց վստահությունը դեպի տնտեսությունը և դրամը: Քանի որ Հայաստանում միայն դրամն է պաշտոնական վճարամիջոց, բնակչությունը չի կարող երկար ժամանակ պահել արտարժույթ, ինչը հանգեցնում է դրամի պարբերական վերաարժևորման:

2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում տեղի ունեցավ «Ցնցում N2»-ը: Չնայած շուկան սպասում էր դրամի արժեզրկման, Ռուսաստանից զգալի քանակությամբ արտարժույթի ներհոսքը հանգեցրեց հակառակ արդյունքի՝ դրամի արժևորման: Բանկային համակարգ կատարված փոխանցումները 2.5 անգամ աճեցին, իսկ Ռուսաստանից ներհոսքը՝ 4.5 անգամ: Այս ժամանակաշրջանին հաջորդեց կայունության երրորդ շրջանը, որը տևեց համեմատաբար կարճ՝ մինչև Արցախի գրավումը:

Գծապատկեր 6

Հայաստանը զգալի կախվածություն ունի արտաքին ֆինանսական շուկաներից՝ հատկապես ռուսական ռուբլու շուկայից։ Այս պայմաններում փորձը ցույց է տալիս, որ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը կարող է բացասաբար անդրադառնալ մեր տնտեսության վրա։ Այս պայմաններում չի բացառվում հայկական դրամի հետագա կտրուկ ցնցման հավանականությունը, որը կարող է խուճապ հարուցել հայկական շուկայում։

Այս սցենարի իրականացման պայմաններում 2025 թվականի ՀՆԱ-ի աճի հավանականությունը բավականին ցածր կլինի։ Այս սցենարը նաև կբերի պետական պարտքի կտրուկ աճի և վերջինիս՝ օրենքով սահմանված թույլատրելի սահմանից գերազանցման։ Կենտրոնական բանկը պետք է շատ զգոն լինի այս պայմաններում և թույլ չտա ավելորդ լարում փոխարժեքի շուկայում, որը կարող է հանգեցնել հայկական դրամի հանկարծակի թռիչքի։

2022թ.-ից սկսած հայկական դրամը ամենաթանկացած արժույթն է բոլոր փոխարկելի արժույթների մեջ, որը բացասական է անդրադառնում արտահանման, տուրիստական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների վրա՝ թանկացնելով դրանք։ Օրինակի համար, 2022 թվականին, երբ 1 դոլարը մոտ 480 դրամ էր, ՏՏ ոլորտը 10 հազար դոլարից ստանում էր 4.8 մլն դրամ, իսկ այժմ՝ մոտ 3.8 մլն դրամ։ Այսինքն՝ դրամի թանկացումից ՏՏ ոլորտը, ինչպես նաև տուրիստական ոլորտը և արտահանողները, ունեն 1 մլն դրամի կորուստ։

Թեև իրական տնտեսության համար դրամի արժեզրկումը ձեռնտու է և կարող է թուլացնել դրամի հանկարծակի ցնցման հետագա հավանականությունը, սակայն այս քայլը ձեռնտու չէ կենտրոնական բանկին և կառավարությանը, քանի որ ԿԲ տեսանկյունից այն գնաճային է և կարող է հանգեցնել կապիտալի արտահոսքի, իսկ կառավարության տեսանկյունից՝ կմեծացնի պետական պարտքը և դրա սպասարկումը, ինչպես նաև կփոքրացնի ՀՆԱ ցուցանիշները դոլարային արտահայտությամբ։

tvyal.com