Հայաստանի ֆոնդային բորսան տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 8-ից թույլատրվել է ավելի քան 502 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսի առևտուրը բորսայի առևտրային համակարգում` նոր հնարավորություններ ստեղծելով տեղական ներդրողների համար։
Պարտատոմսերն ունեն 10 տարվա մարման ժամկետ և 6.75% տարեկանարժեկտրոնային եկամտաբերություն։ Համեմատության համար՝ բորսայում շրջանառվող մյուս երկու պետական եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար3.6% և 3.95%։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.