Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով.
1․ Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։
2․ Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին՝ միայն ձախ ուղղությամբ։
3․Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.