Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Հայաստանի հարկային եկամուտները 6 տարում աճել են ավելի քան 90 տոկոսով

Փտր 23, 2024 13:13
86

Հայաստանն անցած տարի ապահովել է 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի բյուջետային եկամուտներ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով։ Այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկմանը։

«Այսինքն, 2017 թվականի նկատմամբ բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ մեր հարկ վճարողներն են ավելացրել։ Ես ուզում եմ կրկին բոլոր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել։Բայց նաև ակնհայտ է, որ մենք ձեռք բերածով չպետք է բավարարվենք, որովհետև մեր երկրում կա, շարունակում է մնալ ստվերային տնտեսություն»,-ասել է վարչապետը՝ կարևորելով օրենքով սահմանված կարգով հարկային վարչարարության իրականացումը այն ոլորտներում, որտեղ գործնականում չի կատարվում։

Փաշինյանը զեկույցից ընդգծել է նաև այն հանգամանքը, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու 2021 թվականի նախընտրական խոստման համաձայն՝  2023 թվականին հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ, 2022 թվականին այդ ցուցանիշը 12,6 տոկոս էր,  իսկ 2021 թվականին 5,6 տոկոս էր։

«Ըստ էության, նույնիսկ 2021 թվականի ցուցանիշները հաշվի առնելով՝ մենք միջինում կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, իհարկե, համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա, առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն»,-ընդհանրացրել է վարչապետը։