2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Հայաստանում ապրիլին կատարվել է շուրջ 21 հազ․ գործարք անշարժ գույքի շուկայում, ամսվա ընթացքում գրանցվել է աճ

Հնս 7, 2024 18:22
115

Հայաստանում 2024 թվականի ապրիլին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20 988 գործարք՝ նույն տարվա մարտի 20 222 գործարքի և 2023 թվականի ապրիլի 16 661 գործարքի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ամենաշատ գործարքն իրականացվել է Երևանում՝ 5258 (ընդհանուրի 25,1%-ը), ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 630 (3%)։ Կոտայքում իրականացվել է 3464 գործարք (16,5%), Արարատում՝ 1,826 (8,7%), Արմավիրում՝ 1748 (8,3%), Լոռիում՝ 1 723 (8,2%), Գեղարքունիքում՝1 416 (6,7%), Տավուշում՝ 1 501 (7,1%), Արագածոտնում՝ 1 229 (5,9%), Սյունիքում՝ 1 188 (5,7%) և Շիրակում՝ 1 005 (4,8%)։

Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 7148 (ընդհանուրի 34,1%-ը), այդ թվում՝ 4528 առքուվաճառքի գործարք, 2134 նվիրատվություն, 39 փոխանակում։ Միաժամանակ ժառանգության գծով կատարվել է 3828 գործարք (18,2%), առաջնային գրանցման գործարք՝ 3741 (ընդհանուրի 17,8%-ը), գրավի գծով՝ 3049 գործարք (14,5%), վերագրանցման գործարք՝ 1779 (8,5%), վարձակալության 1106 գործարք (5.3%) և օրինականացման 337 գործարք (1.6%)։

Միաժամանակ, ապրիլին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ընդհանուր թվից ամենաշատը եղել են հողի հետ գործարքները՝ 8847 (42,1%)։ Այս տարվա հաշվետու ամսում բնակելի շենքերի հետ կապված կատարվել է 4571 գործարք (21.8%), բազմաբնակարան շենքերի բնակարանների՝ 4359 գործարքներ (20.8%), հասարակական նշանակության շենքերի հետ՝ 1651 գործարքներ (7.9%), ավտոտնակների հետ՝ 945 գործարքներ (4.5%) և 615 գործարք՝ արդյունաբերական նշանակության շենքերի հետ կապված (2,9%)։

2024 թվականի ապրիլին անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 20 988 գործարք է իրականացվել՝ 26%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Երևան քաղաքը շարունակում է գործարքների քանակով առաջատարը մնալ, նրան է բաժին ընկնում ընդհանուր գործարքների 25,1%-ը։ Երևան քաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, որին բաժին է ընկնում ընդհանուր գործարքների 16,5%-ը։

Իրականացված գործարքներում ամենամեծ մասնաբաժինն ունեն անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, որոնք թվով 4 528-ն են կամ ընդհանուր գործարքների 21,5%-ը։ Ընդ որում Երևան քաղաքում առուվաճառքի 1 261 գործարք է իրականացվել, իսկ մարզերում՝ 3 267։

Երևան քաղաքում առուվաճառքի գերակշռող բաժինն ընկնում է բնակարանների առուվաճառքին՝ 2 702 գործարք։  Գործարքների աճող թվերն իրենց հետ բերել են նաև Երևան քաղաքում և ընդհանուր Հանրապետությունում գների աճի։

Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերում 1 քառ. մետրի միջինացված արժեքները տատանվել են 221 300 ՀՀ դրամի (Նուբարաշեն վարչական շրջան, գոտի 11) և 1 120 000 ՀՀ դրամի (Կենտրոն վարչական շրջան, գոտի 1) միջակայքում՝ փաստում են ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Կենտրոն վարչական շրջանում գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 11,6%-ով, վարչական շրջանի առանձին գոտիներում աճը նույնիսկ հասել է 20,4%-ի։

Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. ապրիլին Երևանում և ՀՀ մարզերում

Մարզերում նույնպես գրանցվել է բնակարանների գների աճ։ Ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր (բնակարանների միջին արժեքը 444 300 ՀՀ դրամ, 10,2%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում) և Աբովյան (բնակարանների միջին արժեքը 291 200 ՀՀ դրամ, 14,2%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքներում, ինչպես նաև Արմավիրի՝ Վաղարշապատ (բնակարանների միջին արժեքը 252 100 ՀՀ դրամ, 7,5%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքում։

Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. ապրիլին Երևանում և ՀՀ մարզերում