Հայաստանի առևտրային կոլապսը՝ թվերի մեջ. ինչու են հիմնական գործընկերները հեռանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները. դիտեք ABNews.am կայքում
Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից. դիտեք ABNews.am կայքում
Ինչպես կառուցել գին սահմանելու ճիշտ ռազմավարություն նոր բիզնեսում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հնդիկների հայկական երազանքն ու իշխանության հերթական փուչիկը

Հնս 7, 2024 14:52
131

Հայաստանի իշխանությունները որոշել են հնդիկ աշխատանքային միգրանտներ ներգրավել` արդեն ինստիտուցիոնալ մակարդակում։ Երկու օր առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում հայտարարեց, որ մտադիր են կապ հաստատել Skill India սերտիֆիկացված աշխատողների պետական բազայի հետ եւ աշխատանքային միգրանտներին հրավիրել Հայաստան, ինչը գործատուներին հնարավորություն կտա ընտրել աշխատակիցներին եւ նրանց հետ պայմանագրեր կնքել։

Skill India տվյալների բազայով Հնդկաստանը տարեկան շուրջ 60 միլիոն աշխատանքային միգրանտ է ուղարկում արտերկիր։ Առաջիկայում նրանց մի մասը Հայաստան կգա։ Հնդիկ աշխատողների պակաս Հայաստանում այսօր էլ չկա։ Նրանց կարելի է տեսնել գրեթե ամենուր, իսկ հիմնականում՝ սպասարկման ոլորտներում՝ ցածր օղակներում։ Հայաստան խոպան եկած հնդիկները, որպես էժան աշխատուժ, իրականացնում են բանվորական ուժի հետ կապված ցանկացած աշխատանք, ներգրավված են առաքման ծառայությունների, շինարարության ոլորտներում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը կառավարության մտադրությունը համարում է Հայաստանի՝ առանց այն էլ ոչ լավ վիճակում գտնվող աշխատաշուկան ավերող որոշում։ Բազմահազար մարդիկ, որոնք գալիս են այդ երկրներից, առաջացնում են անառողջ մրցակցություն՝ էլ ավելի խաթարելով մեր աշխատաշուկայի վիճակը հատկապես բանվորական աշխատուժի առումով, որովհետեւ, նախ, ավելի քիչ ծախսերով են կենցաղը կազմակերպում Հայաստանում, հարկեր չեն վճարում եւ պատրաստ են էապես ցածր վարձատրությամբ ծանր բանվորական գործ անել։

Այդ գաղափարը, պատգամավորի խոսքով, բերելու է ցածր որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիների գործազրկության մակարդակի բարձրացման, այն դեպքում, երբ Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է, իսկ աշխատաշուկայում աշխատավարձերի մակարդակը թույլ չի տալիս բարձր որակավորում ունեցող աշխատուժ ներգրավել։ Մյուս կողմից, դա մի պրիմիտիվ հնարք է, որով իշխանությունը փորձում է ցույց տալ, թե իբր բոլոր հարցերն իր քաղաքացիների համար լուծել է ու հիմա էլ աշխատուժ է ներգրավում արտերկրից։

«Եթե այդքան լավ է ամեն ինչ, բա ինչո՞ւ են որակավորում եւ մասնագիտական կրթություն ու փորձառություն ունեցող քաղաքացիները տաքսի վարում։ Մենք ունենք «կառուցվածքային գործազրկություն» ասվածը, թող այդ նախարար կոչվածն իրականացնի այն ծրագրերը, որով որակավորում եւ վերամասնագիտացում են իրականացնում, եւ սեփական երկրի քաղաքացիներին տեղավորի աշխատանքի։ Երկրում աննախադեպ թվերի է հասել արտագաղթը, որի հիմնական պատճառը հենց գործազրկությունն է, արտագաղթողների մոտ 75 տոկոսը հենց արժանապատիվ աշխատանք չգտնելու հետեւանքով է արտագաղթում։

Այստեղ ակնհայտ է մանիպուլյացիան, իսկ ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտներին, հայտնի երկրներից՝ Հնդկաստանից, ինչու չէ` նաեւ Պակիստանից, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, ցածր որակավորմամբ աշխատողներ են գալիս։ Սա բերելու է աշխատաշուկայի էլ ավելի լճացման, իսկ իշխանության սրտի որոշ օլիգարխներ գերշահույթներ են ստանալու՝ էժան աշխատուժ ներգրավելով»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է Թադեւոս Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է ավելի բարձր վարձատրվող ոլորտներին, օրինակ՝ ՏՏ ոլորտին, այն, ըստ պատգամավորի, այսօր ճգնաժամի մեջ է, եւ ոլորտում աշխատողների կրճատումներ են։ Պատճառն արտարժույթի արժեզրկումն ու ազգային արժույթի գերարժեւորումն է։ Այս պայմաններում ակնկալել, որ ՏՏ ոլորտ մասնագետներ կներգրավվեն, Ավետիսյանն իրականությունից հեռու է համարում։ Օտարերկրացիների թվով հնդիկները ռուսներից հետո երկրորդն են Հայաստանում։

Նախկինում հնդիկները Հայաստան էին գալիս հիմնականում ուսման նպատակով, վերջին տարիներին, որպես կանոն՝ աշխատելու։ Հայաստան եկած հնդիկների միայն փոքր մասն է կացության կարգավիճակ ստանում։ Հազարավոր հնդիկներ Հայաստանում աշխատում են առանց կարգավիճակի։ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն, ՀՀ սահմանային մուտքերի եւ ելքերի գրանցումները, ըստ սահմանահատողի քաղաքացիության փաստաթղթի տրման երկրի, Հնդկաստանից ունեն հետեւյալ պատկերը․ 2024թ. հունվար-փետրվար ամիսներին

Հնդկաստանից Հայաստան 8 հազար 961 մուտք եւ 10 հազար 702 ելք է եղել։ 2023 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հնդկաստանից Հայաստան 48 հազար 798 մարդ է եկել, գնացել է 32 հազար 883-ը։ Մուտքերի ու ելքերի բալանսը դրական է եւ կազմում է 15 հազար 915, այսինքն՝ այսքան մարդ նախորդ տարի Հնդկաստանից եկել եւ մնացել է Հայաստանում։ 2023 թ. ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 2 հազար 35 քաղաքացի, այդ թվում` 1994-ը՝ ժամանակավոր։ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակման մեջ չկա 12 ամսվա վիճակագրությունը։ Այս թվերը վկայում են, որ Հայաստան եկած հնդիկների հիմնական մասն առանց կարգավիճակի է գտնվում երկրում։

Թադեւոս Ավետիսյանն ահազանգում է՝ իշխանական շրջանակների թողտվությամբ ու մասնակցությամբ ակներեւ թրաֆիքինգի դեպքեր կան, երբ մարդկանց մեծ խմբերով բերում են Հայաստան ու առերեւույթ աշխատանքային շահագործման ենթարկում։ «Խոսքը մասնավորապես ու առավելապես վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիներին։

Ես սրա մասին առիթ ունեցել եմ բարձրաձայնելու։ Հատուկ հաշվառում չեն տանում, ըստ էության, աշխատանքի թույլտվության մեր գործող կարգերը հիմնականում չեն աշխատում, եւ գրեթե բոլորն անօրինական են գալիս Հայաստան, աշխատում են օրավարձով՝ «տերերը» նրանց բաշխում են տարբեր գործատուների մոտ, եւ, վերջապես՝ ՀՀ պետբյուջե եկամտային հարկ չի գնում, ու այստեղ մեծ ստվեր կա։

Նրանց եկամուտները չեն գրանցվում, հարկեր չեն վճարվում։ Նույնիսկ կազմակերպված բանդաներ կարելի է անվանել նրանց, ովքեր այդ մարդկանց աշխատուժից փող են քերում։ Եթե ոստիկանության, ՊԵԿ-ի, Աշխատանքի պետական տեսչության աչքի առջեւ այս երեւույթն օր-օրի աճում ու բարգավաճում է, նշանակում է, որ իրենք աչք են փակում այդ ամենի վրա, իսկ այս իշխանությունն աչք է փակում միայն այն դեպքում, երբ ինքը քյար ունի»,- ասում է պատգամավորը։

Թադեւոս Ավետիսյանի խոսքով, ակնկալել, որ Հնդկաստանից Հայաստան բարձր որակավորում ունեցող աշխատուժ կարող է գալ, իրատեսական չէ, որովհետեւ նման որակավորում ունեցող աշխատուժն արտագաղթում է Հայաստանից։ Մեր երկրում աշխատավարձերն անհամեմատ ցածր են, իսկ կենսական ծախսերը՝ բարձր, հետեւաբար, բարձր որակավորում ունեցող օտարերկրյա աշխատուժն իր իրացումը գտնում է այն երկրներում, որտեղ միջինից բարձր աշխատավարձ կա։

Ավետիսյանը մի դիտարկում-հորդոր էլ ունի իշխանություններին, որոնք որոշել են հայաստանյան աղքատիկ աշխատաշուկան միգրատներով լցնել․ թող բռնի տեղահանված արցախահայերի զբաղվածության հարցերը լուծեն, եթե կարող են, որոնք եւս հազարներով լքում են Հայաստանը՝ սոցիալական խնդիրների հետեւանքով, իսկ զգալի մասը մի կերպ գոյատեւում է չնչին նպաստների կամ նախկին խնայողությունների հաշվին։

«Հրապարակ օրաթերթ»