Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության 737 միլիոն դոլարի բաժնետոմսերը
ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն

Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին

Հնվ 7, 2025 16:39
142

2025 թվականի հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում ներդրվում է միասնական տոմսային համակարգ՝ նոր սակագներով։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ներկայացրել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն քաղաքացիները, որպեսզի անցումը հնարավորինս հարթ ընթանա։

Սկզբնական փուլում գործող սակագները

Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը տոմսեր հնարավոր է ձեռք բերել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով հետևյալ սակագներով․

  • ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ,
  • տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։

Ինչպե՞ս պատրաստվել նոր համակարգին

1. Տոմսային փաթեթների ընտրություն և գնում

Քաղաքացիները կարող են այցելել transport.yerevan.am կայքը՝

  • ծանոթանալու և ընտրելու իրենց ու իրենց հարազատների համար ամենահարմար տոմսային փաթեթները,
  • ստուգելու արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշն ու ծննդյան ամսաթիվը,
  • արդեն այսօր ձեռք բերելու տոմսային փաթեթը և այն կցելու իրենց ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին։

Կարևոր է հիշել՝ տոմսային փաթեթները հասանելի են միայն ֆիզիկական քարտերում։ Apple Pay և Google Pay վճարումների միջոցով դրանք հնարավոր չէ ակտիվացնել։

2. Արտոնյալ խմբերի համար

Արտոնությամբ տոմսային փաթեթներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է․

  • գրանցվել կայքում,
  • անցնել առցանց նույնականացում,
  • հաստատել արտոնյալ խմբին պատկանելիությունը։

Այն քաղաքացիները, որոնք տեխնիկական դժվարություններ ունեն, կարող են դիմել Telcell ընկերության սպասարկման կետեր, որոնք կգործեն 2025 թվականի հունվարի 8-ից։

Սպասարկման կետերում հնարավոր կլինի․

  • ձեռք բերել տրանսպորտային քարտ,
  • անցնել նույնականացում,
  • հաստատել արտոնության հասանելիությունը և ձեռք բերել համապատասխան տոմսային փաթեթը։

Տրանսպորտային քարտերի ձեռքբերում

Տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում վճարվում է 500 դրամ երաշխիքային գումար, որը վերադարձվում է քարտը հանձնելու դեպքում։ Նոր քարտը կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։

Քաղաքապետարանը հորդորում է այն քաղաքացիներին, ովքեր կարող են ինքնուրույն կամ օգնությամբ օգտվել առցանց համակարգից, զերծ մնալ սպասարկման կետերում հերթեր ստեղծելուց՝ աջակցելով տեխնիկական գիտելիքներ չունեցող քաղաքացիներին։

Արտոնյալ խմբերի սպասարկման համար առաջիկայում կգործեն վարչական շրջանների մասնաշենքերը։ Իսկ արտոնություն չունեցող քաղաքացիների համար տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակները կհայտարարվեն առաջիկայում։

Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է transport.yerevan.am կայքում։