Էլեկտրական մեքենաների վաճառքի գլոբալ պատկերը․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել շուկայում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես են բաշխվել բանկային վարկերը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում 2024-ի ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանի արտաքին առևտրային հավելուրդը հունվարին նվազել է մինչև 4.5 մլրդ դոլար
Ինչու են փորձագետները նախազգուշացնում AI-ի չափից շատ օգտագործման ռիսկերի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Honda-ն 3-րդ եռամսյակում ավելացրել է գործառնական շահույթը 4.6%-ով
Firdus Prime Residence բնակելի համալիրը նշեց «Տանիքի տոնը»․ դիտեք ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում անսպասելիորեն աճել է 0.1%-ով
Շրի Լանկայում 22 մլն բնակչություն կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
Հարկային նոր արտոնություն. ովքեր կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը հունվարին աճել է 18%-ով
2024-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանյան 70,088 կազմակերպությունում գրանցված է 786,970 աշխատակից
Ռուսական շուկան ակտիվանում է․ ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 39.2%-ով
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 134 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
2024 թվականին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
ԱՄԷ-ն կճանաչի հայկական վարորդական վկայականները
Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 մլրդ դրամի ներդրում
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում
Ովքեր են գլխավորում աշխարհի 100 լավագույն գործադիր տնօրենների ցանկը Brand Finance-ի վարկանիշում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելան ճանաչվել է աշխարհի լավագույն գործադիր տնօրենը

Ովքեր կարող են օգտվել պետության աջակցությունից անհուսալի վարկերի մարման համար. հաճախ տրվող հարցեր

Փտր 5, 2025 16:44
18
ADS

Պետության կողմից իրականացվող անհուսալի վարկերի աջակցության ծրագիրը նպատակ ունի աջակցել այն քաղաքացիներին, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել մարել իրենց վարկերը և այժմ հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում։ Սակայն ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է համապատասխանել մի շարք պայմանների։

Ստորև ներկայացնում ենք ամենահաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները։

1. Կարո՞ղ եմ օգտվել ծրագրից, եթե չեմ աշխատում։

Ո՛չ, աջակցության ծրագրի հիմնական նպատակը քաղաքացիներին աշխատանքի և զբաղվածության ուղղորդելն է։ Եթե ցանկանում եք ընդգրկվել ծրագրում, ապա պետք է ունենալ աշխատանք։

2. Եթե ունեմ մի քանի վարկ, որոնց հանրագումարը գերազանցում է 1 մլն դրամ, կարո՞ղ եմ ստանալ աջակցություն միայն մեկ վարկի համար։

Ո՛չ, ծրագրից կարող են օգտվել միայն այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը 1 մլն դրամից քիչ է և վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

3. Եթե առաջիկայում անցնում եմ աշխատանքի, կարո՞ղ եմ դիմել։

Այո՛, աշխատանքի անցնելուց հետո կարող եք դիմել ծրագրում ընդգրկվելու համար։ Աշխատանք գտնելու համար կարող եք օգտվել նաև e-work.am հարթակից։

4. Եթե վճարեմ մի մասը և հասցնեմ 1 մլն դրամի սահմանաչափին, կարո՞ղ եմ դիմել։

Այո՛, եթե բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը ձեր վճարումից հետո չի գերազանցում 1 մլն դրամը, ապա կարող եք դառնալ ծրագրի շահառու։

5. Եթե զինվորական եմ, կարո՞ղ եմ օգտվել ծրագրից։

Ուժային կառույցներում ծառայողների համար անհրաժեշտ են լրացուցիչ լուծումներ, որոնք կներառվեն առաջիկա բարեփոխումների շրջանակում։

6. Կարո՞ղ եմ օգտվել ծրագրից, եթե վարկը վերցրել եմ չլիցենզավորված կազմակերպությունից։

Ո՛չ, ծրագրից կարող են օգտվել միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկ ունեցող քաղաքացիները։

7. Որքա՞ն աջակցություն կտրամադրվի պետության կողմից։

Աջակցությունն արտահայտվելու է աշխատավարձից եկամտային հարկի չափով, որը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։ Առավելագույնը 24 ամիս պետությունն ուղղակիորեն կօգնի փակել պարտավորությունը։ Ավելին, ծրագրի շրջանակում վարկի սպասարկման համար աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը կնվազի 50%-ից մինչև 20%։

8. Ինչպե՞ս դիմել աջակցության ծրագրին։

Դիմումները ընդունվում են e-social.am հարթակում։ Անհրաժեշտ է մուտք գործել կայք, ապա լրացնել պահանջվող տվյալները «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժնի «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտում։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: