2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Որ թղթադրամներն այլևս չեն գործի. Կենտրոնական բանկ

Ապր 28, 2025 15:58
450

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2026 թ. ապրիլի 15-ից Հայաստանի դրամաշրջանառությունից դուրս կգան 2-րդ սերնդի թղթադրամները: Սա նշանակում է, որ նշված ամսաթվից հետո այս թղթադրամները այլևս չեն օգտագործվի որպես օրինական վճարամիջոց, սակայն դրանք հնարավոր կլինի անվճար փոխանակել:

Ինչու է անհրաժեշտ այս քայլը

Երկրորդ սերնդի թղթադրամները (թողարկված 1999-2015 թթ.) շրջանառության մեջ գտնվելու ընթացքում կրել են բնականոն մաշվածություն: Միևնույն ժամանակ, 3-րդ սերնդի նոր թղթադրամները (Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան, Կոմիտաս, Հովհաննես Այվազովսկի) գրեթե ամբողջությամբ փոխարինել են հին նմուշները:

Ըստ ԿԲ տվյալների՝ 2025 թ. մարտի 1-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների հարաբերակցությունը հետևյալն է.

Անվանական արժեք 3-րդ սերնդի տեսակարար կշիռ (%) 2-րդ սերնդի տեսակարար կշիռ (%)
1000 դրամ 84% 16%
5000 դրամ 84% 16%
10,000 դրամ 82% 18%
20,000 դրամ 93% 7%

Հաջորդող 12 ամիսների ընթացքում 2-րդ սերնդի թղթադրամների տեսակարար կշիռը կիջնի մինչև 3-4%։

Որ թղթադրամներն են դուրս գալու շրջանառությունից

2026 թ. ապրիլի 15-ից շրջանառությունից կհանվեն հետևյալ 2-րդ սերնդի թղթադրամները.

  • 500 դրամ (Ալեքսանդր Թամանյան, թողարկման տարիներ՝ 1999)

  • 1000 դրամ (Եղիշե Չարենց, թողարկման տարիներ՝ 1999, 2001, 2011, 2015)

  • 5000 դրամ (Հովհաննես Թումանյան, թողարկման տարիներ՝ 1999, 2003, 2009, 2012)

  • 10000 դրամ (Ավետիք Իսահակյան, թողարկման տարիներ՝ 2003, 2006, 2008, 2012)

  • 20000 դրամ (Մարտիրոս Սարյան, թողարկման տարիներ՝ 1999, 2007, 2009, 2012)

Ինչ պետք է իմանան քաղաքացիները

  • Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը այս թղթադրամները կմնան օրինական վճարամիջոց:

  • Դրանից հետո քաղաքացիներն իրենց ունեցած հին թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ բոլոր առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:

  • Փոխանակման ժամկետների կամ գումարի սահմանափակումներ նախատեսված չեն:

Ինչու պետք է փոխանակել թղթադրամները

Չնայած հին թղթադրամները մնում են փոխանակման ենթակա, դրանք 2026-ի ապրիլի 15-ից հետո չեն կարող օգտագործվել առօրյա գնումների կամ վճարումների համար: Ուստի, Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին նախապես կազմակերպել իրենց մոտ գտնվող հին թղթադրամների փոխանակումը, խուսափելու համար հետագա անհարմարություններից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: