ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարության որոշմամբ 6 ամսով կարգելվի Հայաստանից ցորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը

IDBank-ի մատուցած ծառայությունների որակը գնահատելու հղումները՝ կեղծիք․ կանխարգելիչ թեմատիկ անդրադարձ

Ապր 11, 2025 16:27
23

Զեղծարարության զոհ դառնալու համար մեծ «ջանքեր» չեն պահանջվում, ընդամենը պետք է անցնել անծանոթ հղմամբ, համապատասխան դաշտերում լրացնել անձնական տվյալները, ապա որպես հաստատում՝ ստացված կոդերը և վերջ, բանկային հաշիվներն արդեն զեղծարարի ձեռքում են։

Համացանցը հսկա խաղահրապարակ է՝ լի զվարճանքներով ու հետաքրքրություններով, նաև թաքնված վտանգներով։ Դրանք հենց կիբեռանվտանգության սպառնալիքներն են․ մեկ անզգույշ քայլ, և ցանցահենը քեզնից առաջ է։

Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես սոցիալ ինժեներինգի միջոցով բանկի հաճախորդների տվյալների շորթումը։ Ցանցահենները այդ տվյալների օգտագործմամբ հաճախորդների փոխարեն մուտք են գործում նրանց ինտերնետ կամ մոբայլ բանկինգներ, տիրանում ֆինանսական միջոցներին, որոշ դեպքերում անգամ վարկային գործարքներ կատարում, ապա փորձում այն դուրս բերել հաճախորդի հաշիվներից և օգտագործել տարբեր նպատակներով։

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում տարբեր տեսակի գրավիչ գովազդների միջոցով ցանցահենները հաճախորդներին համոզում են մուտքագրել բանկային տվյալները՝ գաղտնաբառ, մեկանգամյա նույնականացման կոդ և այլն։ Եվ, ըստ էության, չգիտակցելով՝ հաճախորդները այդ տվյալները մուտքագրում են մի տիրույթ, որը չի հանդիսանում բանկի ինտերնետ կամ մոբայլ բանկինգի տիրույթը, այլ հանդիսանում է զեղծարարի ստեղծած պատուհան՝ շատ նմանեցված գործող բանկային ծրագրերի համակարգերին։

Վերջերս հատկապես մեծ տարածում են գտել IDBank-ի անունից տարածվող կեղծ գովազդները։ Հաճախորդներին գրավելու նպատակով զեղծարարները սոցիալական ցանցերում տարածում են գովազդներ, ըստ որոնց՝ առաջին հայացքից բանկի կայքում ինչ-որ անմեղ գործողություններ անելուց, օրինակ՝ բանկի ծառայությունների մատուցման որակը գնահատելու հարցմանը մասնակցելուց հետո հաճախորդը որպես շահում ստանալու է որոշակի գումար։ Հիմնական խայծն այն է, որ կայքը ստեղծված է արհեստական բանականության օգնությամբ և հնարավորինս նմանեցված է բանկի պաշտոնական էջին, մինչդեռ հղումը ակնհայտ տարբերվում է պաշտոնականից։

Բանկի տեսանկյունից անձը նույնականացման բոլոր փուլերն անցել է, հաճախորդի տեսանկյունից խաբեության զոհ դառնալը դեռ անձի նույնականացում չէ։ Իսկ ի՞նչ անել այդ դեպքում։ Եթե հայտնվել եք զեղծարարի ծուղակում, ապա պետք է դիմել Ոստիկանություն և փորձել համատեղ դուրս գալ ստեղծված իրավիճակից։

«Նշված հանցագործության տեսակը ևս գտնվում է Ոստիկանության տիրույթում և մասնագիտացված ստորաբաժանման կողմից մշտադիտարկում է իրականացվում նշված հանցագործություն կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Բացի այդ, հարկ եմ համարում նշել, որ 2025 թվականի ընթացքում Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման կողմից արդեն իսկ հայտնաբերվել է նշված գործունեությանը օժանդակող անձանց որոշակի շրջանակ, որոնք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին` քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- նշում է ՔՈ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության Բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանը։

Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։

Բանկերի անունից կասկածելի զանգի, նամակի կամ գովազդի դեպքում կապ հաստատեք տվյալ բանկի զանգերի կենտրոնի հետ։ Եթե, այնուամենայնիվ, հայտնվել եք զեղծարարի թակարդում, դիմեք Ոստիկանություն։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: