Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

ԱրարատԲանկը՝ ՓՄՁ-ների կողքին շուրջ 20 տարի

Ապր 4, 2025 17:23
32

ՓՄՁ վարկավորման ծրագրերի արդյունավետությունն ու ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի համատեղ կազմակերպած համաժողովին։

«ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին նաև ԱրարատԲանկի ներկայացուցիչները, առանձնանում էր նաև այս հատվածի հաջողված պատմությունների, արտադրողականության աճի և կայուն զարգացման վերաբերյալ պանելային քննարկմամբ։

«2024-ին Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմել է 6․4 տրիլիոն ՀՀ դրամ, որից շուրջ 3․1 տրիլիոն ՀՀ դրամը տնտեսության, իրավաբանական անձանց տրված վարկերն են, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 52%` 1.6 տրիլիոն ՀՀ դրամ»,— նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Ազատյանի խոսքով Գերմանահայկական հիմնադրամի մասով 2024-ին ՓՄՁ-ների վարկավորման մնացորդային ծավալը կազմել է 174 միլիարդ ՀՀ դրամ (11% ընդհանուր իրավաբանական անձանց տրամադրված վարկերից), քանակ՝ 13,336 վարկ: Իսկ ծրագրի մեկնարկից սկսած 1998 թվականից վարկավորման ծավալը կազմել է 880․5 միլիարդ ՀՀ դրամ, քանակը՝ 129,490 վարկ։

«ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի կողմից 2024թ․-ին տրամադրվել են ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկեր, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ»,— նշել է ԱրարատԲանկի Կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության պետի տեղակալ Վահե Հարությունյանը։

ԱրարատԲանկն, օգտագործելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաները, ՓՄՁ հաճախորդներին 2007 թ․-ից ի վեր առաջարկում է մրցունակ վարկային պրոդուկտներ՝ այդպիսով նպաստ բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ավելին, ԱրարատԲանկը ՓՄՁ վարկավորման ծավալներով մշտապես ունեցել է առաջատար դիրքեր։

Հատկանշական է, որ «կանաչ» վարկավորումը նույնպես հանդիսանում է ԱրարատԲանկի թիրախային ուղղություններից մեկը, որի ուղղությամբ Բանկը հանդես է գալիս նոր և գրավիչ առաջարկներով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: