Երեք պարզ, բայց կարևոր մտքեր, որոնք կփոխեն քո վերաբերմունքը գումար վաստակելու հանդեպ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Mazda-ի զուտ շահույթը ֆինանսական տարվա առաջին 9 ամիսներին նվազել է 45%-ով
Հայաստանի արտաքին առևտուրը 2024 թվականին գերազանցել է 30 մլրդ դոլարը
Ինչու են որոշ երկրներ արգելում կանխիկ գումարի օգտագործումը, և ինչ է սպասվում մեզ մոտ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ին շինարարության ծավալը Հայաստանում հասել է 709,5 մլրդ դրամի
ԱՄՆ տնտեսությունը հունվարին ստեղծել է 143 հազար աշխատատեղ
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է նոր մակարդակի. ինչ են ցույց տալիս թվերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են ապահովել Հայաստանի տնտեսական աճը 2024-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես են փոխվել սննդի, ծառայությունների և այլ ապրանքների գները 2025-ի հունվարին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Amazon-ի 4-րդ եռամսյակի եկամուտն աճել է 10%-ով
Ռուսաստանի խոշորագույն արտահանողները արտարժույթի վաճառքը հասցրել են 13.2 մլրդ դոլարի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն օրական 400 մլն դրամի վնաս է կրում. խոսնակ |civilnet.am|
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» անվանումով նոր դաշտ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայի Կենտրոնական բանկը 2025-ի վերջի համար գնաճի կանխատեսումը բարձրացրել է 24%
2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 363 օտարերկրյա քաղաքացի
Որ քաղաքներում է եկամուտների անհավասարությունը արագ աճում. 2025-ի գլոբալ ուսումնասիրություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Կազմակերպությանն անհրաժեշտ են անվտանգության ծառայության աշխատակիցներ. մանրամասների համար զանգահարել 099 27 50 07
Արգենտինայում արգելել են մինչև 18 տարեկանների սեռափոխությունը
ԱՄՆ-ԵՄ առևտրային նոր լարվածություն. ինչու է Բրյուսելը խոսում կոշտ քայլերի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են Հայաստանի սննդամթերքի արտադրության խոշորագույն հարկատուները 2024-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին

Փտր 4, 2025 18:37
15
ADS

Հունվարի 29-ին Downtown Miami-ում տեղի ունեցավ Miami-Dubai Chamber of Commerce-ը, որին մասնակցում էր Evocabank-ը՝ որպես պլատինում հովանավոր։

Լինելով արագ զարգացող ֆինանսական հաստատություն՝ Evocabank-ը շարունակում է ընդլայնել իր կապերն ու աջակցել գլոբալ բիզնես ինտեգրացիային։ Miami-Dubai Chamber of Commerce (MDCC)-ը, որը նախորդ անգամ կայացել էր Dubai-ում, այս անգամ տեղի ունեցավ Miami-ում՝ նպատակ ունենալով ամրապնդել ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և միջազգային շուկաների միջև միջազգային կապերը։

Միջոցառման ընթացքում Evocabank-ը ներկայացրեց հայաստանյան ֆինանսական համակարգը, ներդրումային հնարավորություններն ու իր ռազմավարական ուղղությունները։ Բանկի ներկայացուցիչները հանդիպեցին ոլորտի առաջատար փորձագետների, ներդրողների և ձեռնարկատերերի հետ՝ ստեղծելով համագործակցության նոր ուղիներ։

Evoca-ն շարունակում է կապեր հաստատել ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ասիայի շուկաների հետ՝ աջակցելով միջազգային հարաբերությունների ամրապնդմանը։

2024 թվականի դեկտեմբերի 10-ին Dubai-ի հեղինակավոր Capital Club-ում կայացած Miami-Dubai Chamber of Commerce-ին Evocabank-ը կրկին մասնակցում էր՝ որպես պլատինում հովանավոր։ Միջոցառման մանրամասներն այստեղ։

Evocabank-ի մասին

Evocabank-ը ժամանակակից ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն է տրամադրել լավագույն թվային գործիքներն ու ծառայությունները բիզնեսներին և անհատներին։ Կենտրոնացած լինելով նորարարության և հաճախորդամետ բանկային ծառայությունների վրա՝ Evocabank-ը հնարավորություն է տալիս օգտվել լավագույն ֆինանսական գործիքներից ցանկացած պահի, ցանկացած վայրից՝ գերժամանակակից EvocaTOUCH հավելվածի միջոցով։

MDCC-ի մասին

MDCC-ն կապ է ստեղծում աշխարհի բիզնես կենտրոնների՝ Miami-ի և Dubai-ի միջև՝ խթանելով առևտուրը, ներդրումներն ու մշակույթի զարգացումը։ Իր ծրագրերի և ծառայությունների միջոցով MDCC-ն նպատակ ունի օգնել բիզնեսներին` ընդլայնվելու և կառուցելու կայուն, ազդեցիկ համագործակցություն համաշխարհային շուկայում:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: