Ռուսաստանում նոր մեքենաների վաճառքը 2024 թվականին աճել է 60%-ով
Կառավարության նոր որոշումները. աջակցություն, արդարադատություն և կենսաթոշակային բարեփոխումներ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Կանայք հանուն. Հարցազրույց հոգեբան, քոուչ, գրող՝ Հեղինե Խաչատրյանի հետ․ դիտեք՝ ABnews.am կայքում
27 մլն կհատկացնեն ԱԺ-ին թղթե սրբիչների ու բենզինի համար
ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնության համար
Evocabank` լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Evoca-ն ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Աշխարհի 32 ներդրող կժամանի Հայաստան՝ մասնակցելու Investor Tour-ի առաջին միջոցառմանը. մանրամասները՝ ABnews.am կայքում
Կառավարությունը հաստատեց ազգային ֆիլմերի ցուցադրության վերահսկման նոր կանոնները․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Տուժած տնտեսվարողները կստանան աջակցություն՝ տնտեսական գործունեությունը վերականգնելու համար․ մանրամասները՝ ABnews.am կայքում
OpenAI-ը տեխնոլոգիական հսկաներից 6.6 միլիարդ դոլարի ներդրում է ներգրավել
Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման մրցույթը մոտենում է ավարտին. մանրամասները՝ ABnews.am կայքում
Սահմանամերձ գյուղերում երեխաները տեխնոլոգիական կրթություն կստանան․ դիտեք՝ ABnews.am կայքում
Պոլիտեխնիկում պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով. Ավինյան
Սեպտեմբերին գնաճը Վրաստանում տարեկան կտրվածքով կազմել է 0.6%
Հայաստանում նախադպրոցական տարիքի 236 հազար երեխա կա, որոնցից մանկապարտեզ չի հաճախում շուրջ 154 հազարը
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 74,81 դոլար
Կենսաթոշակային համակարգի համար նախատեսված ծախսերը 2025 թվականին կավելանան. մանրամասները՝ ABnews.am կայքում
ՀԹՀԱ անդամ թարգմանիչները նշեցին Թարգմանության միջազգային օրը. մանրամասները՝ ABnews.am կայքում
ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 10 տոկոսով

Հայաստանի ամենախոշոր հարկատուն. Tvyal

Մյս 3, 2024 23:39
86
ADS

Տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն՝ առաջ անցնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից և «Գազպրոմ Արմենիա»-ից, որոնք մինչ այս զբաղեցնում էին խոշոր հարկատուների առաջին և երկրորդ հորիզոնականները։

Վերադառնալով ցանկի առաջին հորիզոնականներին՝ երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որի հարկերը կազմել են 18,2 մլրդ դրամ՝ նվազելով 13%-ով։

Երրորդ տեղում հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է (ԶՊՄԿ)՝ 15,6 մլրդ դրամ հարկերով և մոտ 1% աճով [1

Աղյուսակ 1.

Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուների վճարված հարկերը
2024 առաջին եռամսյակի կտրվածքով
Ընկերությունը 2024 առաջին եռամսյակ 2023 առաջին եռամսյակ 2022 առաջին եռամսյակ
դիրք մլրդ դրամ դիրք մլրդ դրամ դիրք մլրդ դրամ
Մոբայլ Սենթր Արթ 1 19.9 7 5.3 38 1.3
Գազպրոմ Արմենիա 2 18.2 1 20.9 2 20.1
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ 3 15.6 2 15.5 1 35.4
Գրանդ Տոբակո 4 13.2 3 11.7 4 7.9
Փրիթի Ուեյ 5 8.8 4 8.7 118 0.5
Սի Փի Էս Էներջի Գրուպ 6 4.8 8 5.1 21 2.0
Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ 7 4.7 5 7.3 5 5.9
Վիվա Արմենիա 8 4.6 14 3.0 11 2.9
Սիթի 9 4.3 11 3.6 14 2.5
Վայլդբերրիզ 10 4.2 20 2.1 402 0.1
Author: Aghasi Tavadyan | tvyal.com | tavadyan.com | Տվյալների աղբյուր` ՀՀ Պետական եկամուտների կոմիտե

Մոբայլ Սենթր կազմակերպության հարկերի 95,5 տոկոսը ավելացված արժեքի հարկն է: Ընդ որում՝ 2023-ին ընդհանուր հարկային վճարները 2022 թվականի համեմատ աճել են 2,6 անգամ (17,6 մլրդ դրամից մինչև 46,1 մլրդ դրամ), իսկ 2021-ի համեմատ՝ 10,4 անգամ։ Մինչ ռուս֊ուկրաինական հակամարտության սկիզբը Մոբայլ Սենթր կազմակերպության եռամսյակային վճարված հարկերը չէին գերազանցում 1,3 մլրդ դրամը։

2023 թվականին Հայաստանն արտահանել է 466 մլն դոլարին համարժեք սմարթֆոններ, որոնք հիմնականում ներմուծվել են Վիետնամից և վերաարտահանվել Ռուսաստան։ Միայն սմարթֆոնների արտահանումը կազմել է ընդհանուր արտահանման 6 տոկոսը։ Նշենք նաև, որ մինչև 2022 թվականի մայիսը Հայաստանից սմարթֆոններ չեն արտահանվել։

Գծապատկեր 1.

Եթե մինչև 2021 թվականը ալկոհոլային խմիչքները՝ հայկական կոնյակի գլխավորությամբ, զբաղեցնում էին դեպի Ռուսաստան արտահանման առաջին տեղը, ապա այժմ առաջին տեղում են հեռախոսներն ու սպառողական էլեկտրոտեխնիկան։

Գծապատկեր 2.

Տեխնիկայի առևտրով զբաղվող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA) ևս խոշոր հարկատուների ցանկում «պատվավոր» հորիզոնական է զբաղեցնում վերջին երկու տարիներին։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերության հարկերը կազմել են 8.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 1%-ով։ VESTA-ն խոշոր հարկատուների ցանկում այս անգամ 5-րդն է։

Ի տարբերություն Mobile Center-ի, Pretty Way (Vesta) ընկերությունը իր հարկային եկամուտների ընդամենը 62,1 տոկոսն է ստացել ավելացված արժեքի հարկից: Հատկանշական է, որ, ի տարբերություն վերոնշյալ ընկերությունների, Pretty Way-ը վճարում է զգալի մաքսավճարներ։ 2023 թվականին ընդհանուր հարկային եկամուտները կազմել են 33,3 մլրդ դրամ, մաքսատուրքերը կազմել են 29,5 մլրդ դրամ կամ ընդհանուր վճարված հարկերի 88,6 տոկոսը։ Մաքսատուրքերը սովորաբար հաշվարկվում են մաքսային արժեքի հիման վրա՝ ներառելով ներմուծվող ապրանքների արժեքը բոլոր կիրառելի հարկերի հետ միասին (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ուստի մաքսային եկամուտների մի մասը ներառում է ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ն։

Դրա մասին է վկայում նաև այն, որ 2023 թվականին նախապատրաստված բյուջեից Pretty Way-ին վերադարձվել է անուղղակի հարկերից 17,7 մլրդ դրամ (53 տոկոս): Նման վերադարձերը կատարվում են հիմնականում մի պետությունից մյուս պետություն ապրանքի տեղափոխման հետ կապված անուղղակի հարկերի վերադարձից։

Pretty Way ընկերության հարկային եկամուտները 2023 թվականին 2022 թվականի համեմատ աճել են 3,9 անգամ (8,5 մլրդ դրամից մինչև 33,3 մլրդ դրամ), իսկ 2021 թվականի համեմատ՝ 16,5 անգամ։

Հարկ է նշել, որ կենցաղային տեխնիկան (համակարգիչներ, մոնիտորներ, հեռուստացույցներ, տպիչներ) կազմում է ՀՀ արտահանման զգալի տոկոսը։ Մասնավորապես, 2023 թվականին Էլեկտրական սարքավորումները (արտաքին տնտեսական գործունեության 85 երկնիշ ծածկագիր) կազմել են արտահանման 13 տոկոսը։

Գծապատկեր 4.

TVYAL.COM

Մեկնաբանություն