Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Evocabank-ը Հայաստանում առաջին ֆինանսական կազմապերպությունն է, որը միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE-ին)

Մրտ 22, 2024 11:53
40

Evocabankը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիայի (BACEE) լիիրավ անդամ: BACEE-ն, որը ստեղծվել է 1996թ., տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպություն է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Կովկասյան երկրների բանկերը՝ ձգտելով ամրապնդել իր անդամբանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ և նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն և երկարատև զարգացմանը:

BACEE-ին միանալուց հետո Evocabankը կարող է օգտվել Ասոցիացիայի կողմից տրամադրվող ծառայություններից, այդ թվում՝ ազատ մասնակցել BACEE-ի կողմից կազմակերպվող կոնֆերանսներին, սեմինարներին և դասընթացներին, ինչպես նաև իր մասնակցությունն ունենալ Բանկերի թղթակցային հարաբերությունների զարգացման ծրագրում և BACEE-ի այլ նախագծերում:

«Մենք ուրախ և հպարտ ենք, որ Evocabankը Հայաստանում առաջին ֆինանսական կազմակերպությունն է, որ դարձել է մեր կազմակերպության անդամ»,- իր խոսքում նշել է BACEE-ի գլխավոր քարտուղար Istvan Lengyel-ը: «Վստահ ենք, որ BACEE-ին անդամակցությունը կնպաստի Evocabank-ի կայուն զարգացմանը և կօգնի Բանկին իր ակտիվ գործունեությունն ապահովել միջազգային շուկաներում: Մենք բաց ենք նաև համագործակցելու Կովկասյան երկրների բանկերի հետ»:

Evocabankի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց, «BACEE-ին միանալը Բանկի համար նշանակալից իրադարձություն է, որն ամրապնդում է մեր նախաձեռնությունները՝ խթանելու միջազգային կապերի զարգացումը և ընդլայնելու մեր գործառնությունների աշխարհագրությունը: Մենք ուրախ ենք այն հնարավորությունների համար, որ բացվում են այս համագործակցության շնորհիվ և անհամբեր սպասում ենք ինտեգրելու BACEE-ի փորձը մեր դինամիկ աճի և բանկային ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու գործում»: