Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

«Դեմ Առ Դեմ»՝ «Մի դրամի ուժի» հետ․․․

Ապր 1, 2025 18:08
35

«Մի դրամի ուժի» հետ համագործակցությամբ`  Տաշիրի մշակույթի տանը կայացավ «Դեմ Առ Դեմ․ Սերունդների երկխոսություն  մարզային ֆորում»-ը։   Գլխավոր հովանավորներն այս տարի IDBank և Իդրամ ընկերություններն էին՝ «Մի դրամի ուժ»-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրով։ Նախաձեռնության հեղինակը «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։

IDBank և Իդրամ ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ ամեն ինչ սկսվում է անհատներից ու «Մի դրամի ուժի» համար առանձնահատուկ կարևորություն ունեն մարզային երիտասարդությանը և առհասարակ երիտասարդ սերնդին կրթող, առաջնորդական հմտություններ սովորեցնող, նոր հորիզոններ ստեղծող ծրագրերը:

Ֆինանսական բաղադրիչից բացի, IDBank և Իդրամ ընկերությունները ֆորումին միացել են նաև կրթական ծրագրով, որի շրջանակում ավելի քան 150 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել է ֆինանսական գրագիտության օնլայն սեմինարների, որոնց ամենաակտիվ մասնակիցները Իդրամ և IDBank ընկերությունների կողմից արժանացան խորհրդանշական նվերների։

«Մի դրամի ուժի» թիմը նաև ստանձնել է ֆորումի խոսնակներից արցախցի Սվետլանա Մովսիսյանի ելույթի մենթորությունը։ Սվետլանան Արցախի կորստի ցավի, անցած դժվարին ուղու և վերածնվելու  մասին իր պատմությամբ հուզեց  ներկաներին և միաժամանակ ոգևորեց իր ուժեղությամբ ու ապագայի տեսլականով։

Ֆորումի ընթացքում երկրորդ գլխավոր գործընկեր՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վարեց պանելային քննարկում, որի  բանախոսները նախորդ տարվա  <<ԴԵմ Առ ԴԵՄ>>-ի լավագույն խոսնակներն էին։

Միջոցառման ավարտին ֆորումի մասնակից բոլոր պատանի խոսնակներն Իդրամ և IDBank ընկերությունների կողմից արժանացան 50 000 դրամի չափով idcoin-ների։

Հիշեցնենք, որ ֆորումի մասնակցությունն այս տարի բացառապես տոմսերով էր, որոնք ունեին խորհրդանշական գին՝ ընդամենը 1 դրամ։ Կազմակերպիչներն այսկերպ նպատակ են ունեցել ցույց տալու, թե որքան կարևոր ու մեծ ուժ կարող են դառնալ մեկ դրամները, երբ համատեղվում են․ չէ՞ որ IDBank-ն ու Իդրամը յուրաքանչյուր վճարումից իրենց սեփական միջոցներից մեկ դրամ են հատկացնում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

<<Դեմ Առ Դեմ>>․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումը եզրափակվեց «Լավ էլի» խմբի համերգով։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: