Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճէ գրանցել: Հունվար—հուլիս ամիսներին Վրաստանը վաճառել է 64,780 մլն դոլարի էլեկտրաէներգիա, և նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 337,3տոկոս։ Ինչ վերաբերում է արտահանվող երկրներին, ապա այս տարվա 7-րդ ամսում Վրաստանն ամենաշատ՝ 60,229 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3,980 մլն դոլար, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569,700 դոլար։Վրաստանը երբևէ այսքան մեծ ծավալի էլեկտրաէներգիա չի վաճառել։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.