Եվրոպայում հայտարարվել է երաշտի վտանգի կարմիր մակարդակ: Ֆրանսիայի կառավարությունը կազմավորել է հակաճգնաժամային շտաբ ՝ երաշտի հետևանքների դեմ պայքարի համար։ Հուլիսը եղել է վերջին վեց տասնամյակի ամենաչոր ամիսն. տեղումները յոթ անգամ ավելի քիչ են եղել, քան անհրաժեշտ է: Ավելի քան հարյուր բնակավայր ունի խմելու ջրի հասանելիության լուրջ խնդիր: Իտալիայի 16 քաղաքում, ներառյալ՝ Հռոմը, Միլանը, Ֆլորենցիան, սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիրե մակարդակ: Օդի ջերմաստիճանը 40 ՜C-ից բարձր է: Նիդերլանդների իշխանությունը քաղաքացիներին կոչ է անում առավելագույնս խնայել ջուրը: Նվազում է խոշոր գետերի մակարդակը:
Եվրոպայում հայտարարվել է երաշտի վտանգի կարմիր մակարդակ
Օգս 8, 2022 15:06
68