

Բելառուսը վեց ամսով երկարաձգել է երկրից հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը, սահմանափակումները վերաբերում են նաեւ ԵԱՏՄ երկրներին։
Նախարարների խորհրդի համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է Ազգային իրավական պորտալում, փոխանցում էՏԱՍՍ-ը։
«Ժամանակավոր արգելք սահմանել Բելառուսի Հանրապետությունից դուրս՝ ԵԱՏՄ անդամ պետություններ, ապրանքների արտահանման համար՝ համաձայն հավելվածի, անկախ ծագման երկրից, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետությունում մաքսային տարածքից դուրս՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ»,- ասված է որոշման մեջ։
Արգելքը վերաբերում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, տրիտիկալեի, այլ հացահատիկների, մանրացված հացահատիկի, ինչպես նաեւ կանճրակի, արեւածաղկի սերմերի, ճակնդեղի ջրքամի, կոպտոնի, կանճրակի կամ կոլզայի սերմերից շրոտի արտահանմանը։
Միաժամանակ, բացառություն է արվում մարդասիրական օգնության եւ տարանցիկ փոխադրումների համար։