«Գերմանիայի գազապահեստարանները գրեթե 65 տոկոսով լցված են, սակայն դա բավարար չէ ձմռանն առանց ռուսական գազի գոյատեւելու համար»,- ասել է Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Քլաուս Մյուլերը: Այնուամենայնիվ, նա հորդորել է խուճապի չմատնվել` նշելով, որ երկիրն ամբողջությամբ առանց վառելիքի չի մնա: Եթե նույնիսկ Ռուսաստանը դադարեցնի գազը, Գերմանիան այն կստանա Նորվեգիայից, Հոլանդիայից եւ Բելգիայից, իսկ ապագայում` բնական հեղուկ գազի տերմինալներից:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.