Վերջին շաբաթների ընթացքում Մոսկվայի բորսայում սկսվել է առևտուր իրականացվել նաև հայկական դրամով, ուզբեկական սումով և էմիրաթական դիրհամով: Ըստ բորսայի ներկայացուցիչների՝ դրանց նկատմամբ հետաքրքրություն կա: Այս ընթացքում հայկական դրամով իրականացվել է 1450 գործարք: Գումարային արտահայտությամբ գործարքների ծավալը հասնում է շուրջ 12 մլն 268 հազար ռուբլու: Մասնագետների գնահատմամբ՝ առկա տեմպերը կպահպանվեն և դեռ մի բան էլ ավելի կարագանան, քանի որ այս պահին դրամը բավական կայուն արժույթ է համարվում ներդրողի համար, սա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի այլ երկրների բորսաներում ևս հայկական արժույթը տեղ գտնի:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն