Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Bloomberg. ՆԱՏՕ-ն կարող է բարձրացնել ռազմական ծախսերի շեմը մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Ինչու՞ է Հայաստանից ԱՄՆ վիզա ստանալու շանսերը նվազել. 2024-ի կարևոր փաստերը՝ ABNews.am կայքում
2024-ի նոյեմբերին Հայաստան այցելել է 152.976 զբոսաշրջիկ
Կալիֆոռնիայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 1,1 հազար հեկտարը. ABC
Կայուն կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 200 միլիարդ դոլարը
Երևանի փողոցներից հեռացվել է 15,000 գովազդային միջոց
OpenAI-ը հասանելի է դարձրել Canvas-ը՝ փոխելով տեքստի և կոդի հետ աշխատելու ձևաչափը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունն աջակցություն կտրամադրի ջրախնայողական համակարգերի ներդրման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Կրիպտոարժույթների կարգավորումները Հայաստանում. ի՞նչ կփոխվի ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերին Լարսում մոտ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում
Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture. դիտեք ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք. գրանցվել է 17 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունը․ դիտեք ABNews.am կայքում
Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Bitcoin ETF-ները ներգրավել են մոտավորապես 10 միլիարդ դոլար
Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի շարունակական ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ․ դիտեք ABNews.am կայքում
YouTube-ը մեծացնում է Playables խաղերի պորտֆելը՝ ավելացնելով բազմախաղացող ռեժիմներ․ մանրամասները՝ ABNews.am կայքում

ՀԲ. Համաշխարհային տնտեսության աճը այս տասնամյակի առաջին կիսամյակում կարող է ամենաթույլը լինել վերջին 30 տարվա ընթացքում

Հնվ 10, 2024 15:32
42
ADS

Ինչպես նշվում է Համաշխարհային Բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» վերջին զեկույցում, թեև այս տասնամյակը պետք է դառնար շրջադարձային զարգացման իմաստով, կանխատեսումների համաձայն համաշխարհային տնտեսությունը հակառեկորդ կսահմանի մինչև 2024թ-ի տարեվերջ՝ համաշխարհային ՀՆԱ-ի աճն այս տասնամյակի առաջին կիսամյակում կլինի ամենացածրը վերջին 30 տարվա ընթացքում։

Մի կողմից՝ համաշխարհային տնտեսությունում տիրող իրավիճակն այժմ ավելի լավ է, քան մեկ տարի առաջ․ համաշխարհային ռեցեսիայի ռիսկի նվազմամբ պայմանավորված՝ հիմնականում  ԱՄՆ-ի տնտեսության կայունության շնորհիվ։ Սակայն աշխարհաքաղաքական լարվածության բարձրացումը կարող է մոտ ապագայում նոր սպառնալիքներ առաջացնել համաշխարհային տնտեսության համար։ Միևնույն ժամանակ, զարգացող տնտեսություններ ունեցող շատ երկրների համար կանխատեսումները միջնաժամկետ հեռանկարում վատթարացել են՝ խոշոր տնտեսությունների մեծ մասի դեպքում աճի դանդաղելու, համաշխարհային առևտրի լճացման և վերջին տասնամյակների ընթացքում վարկավորման պայմանների խստացման համատեքստում: Ակնկալվում է, որ 2024 թվականին համաշխարհային առևտրի աճը կկազմի համավարակին նախորդ տասնամյակի միջին ցուցանիշի միայն կեսը: Միևնույն ժամանակ, զարգացող, հատկապես վարկային վատ վարկանիշ ունեցող տնտեսությունների համար փոխառությունների արժեքը, ամենայն հավանականությամբ, կմնա բարձր՝ հաշվի առնելով վերջին չորս տասնամյակի համար համաշխարհային տոկոսադրույքների առավելագույն մակարդակը (ճշգրտված՝ գնաճը հաշվի առնելով)։

Կանխատեսումների համաձայն 2024 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կշարունակեն դանդաղել երրորդ տարին անընդմեջ՝ նախորդ տարվա 2.6%-ից իջնելով մինչև 2.4%, ինչը գրեթե երեք քառորդ տոկոսային կետով ցածր է 2010-ականների միջինից: Կանխատեսումների համաձայն զարգացող տնտեսություններում տնտեսական աճը կկազմի ընդամենը 3.9%, որն ավելի քան մեկ տոկոսային կետով ցածր է նախորդ տասնամյակի միջին ցուցանիշից: Ակնկալվում է, որ ցածր եկամուտ ունեցող տնտեսությունները, որոնք անցյալ տարի հիասթափեցնող ցուցանիշներ են ունեցել, կաճեն 5.5%-ով (նախորդ կանխատեսումներից ցածր): Մինչև 2024 թվականի տարեվերջ զարգացող յուրաքանչյուր չորս երկրներից գրեթե մեկի բնակչությունը և ցածր եկամուտ ունեցող երկրների մոտավորապես 40%-ը կշարունակեն ավելի աղքատ լինել, քան նախքան 2019 թվականի COVID-ի համավարակը։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում աճն այս տարի կդանդաղի մինչև 1.2%՝ 2023 թվականի 1.5%-ի համեմատ։

«Կուրսը լրջորեն չճշգրտելու դեպքում 2020-ականները պատմության մեջ կմնան որպես բաց թողնված հնարավորությունների տասնամյակ»,- հայտարարեց Ինդերմիթ Գիլը, ՀԲ Խմբի Գլխավոր տնտեսագետը և ավագ փոխնախագահը: «Կարճաժամկետ հեռանկարում տնտեսական աճի տեմպը ցածր կմնա, և շատ զարգացող երկրներ՝ հատկապես ամենաաղքատները, թակարդում կհայտնվեն պարտքի բարձր մակարդակը կխոչընդոտի զարգացմանը, իսկ պարենային անապահովության խնդիրը ծառացած կլինի գրեթե երեքից մեկ բնակչի առջև: Սա կարող է խոչընդոտել առաջընթացին և բազմաթիվ գլոբալ առաջնահերթ խնդիրների լուծմանը: Այնուամենայնիվ, դեռևս հնարավոր է շրջել այս միտումը: Այս զեկույցն առաջարկում է գործողությունների հստակ ուղղությունը և ցույց է տալիս վերափոխումերը, որոնց կարելի է հասնել, եթե կառավարություններն անհապաղ միջոցներ նախաձեռնեն՝ ներդրումները խթանելու և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներն ամրապնդելու ուղղությամբ»:

Մինչև 2030 թվականը կլիմայի փոփոխության դեմ պայքարելու և զարգացման իմաստով համաշխարհային հիմնական  այլ  նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի զարգացող երկրներն էապես մեծացնեն ներդրումների ծավալները՝ տարեկան մոտ 2.4 տրիլիոն ԱՄՆ դոլար: Առանց տնտեսական միջոցառումների համալիր փաթեթի դժվար թե հնարավոր լինի ապահովել նման ծավալը։ Ակնկալվում է, որ 2023-24 թվականներին զարգացող տնտեսություն ունեցող երկրներում բնակչության մեկ շնչի հաշվով ներդրումների աճի միջին տեմպը կկազմի ընդամենը 3.7%, ինչը նախորդ երկու տասնամյակների տեմպերի կեսից մի փոքր ավելին է:

Զեկույցը ներկայացնում է կայուն ներդրումային վերելք (բում) ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների առաջին գլոբալ վերլուծությունը՝ հիմնվելով վերջին 70 տարվա ընթացքում 35 զարգացած և 69 զարգացող տնտեսությունների տվյալների վրա: Զեկույցը ցույց է տալիս, որ զարգացող տնտեսություն ունեցող երկրները, որոնք ապահովում են մեկ շնչի հաշվով ներդրումների աճի արագացումը մինչև առնվազն 4%-ի և պահպանում են այդ տեմպերը առնվազն վեց տարի և ավելի, հաճախ զգալի տնտեսական ձեռքբերումներ են ունենում. վերջիններիս և զարգացած տնտեսություն ունեցող երկրների միջև եկամուտների մակարդակի մոտարկման գործընթացի արագացում, աղքատության մակարդակի ավելի արագ նվազեցում և արտադրողականության աճի տեմպերի քառապատկում։ Նման վերելքների ժամանակ նկատվում են այլ օգուտներ, ի թիվս այլ բաների, օրինակ՝ գնաճի նվազեցում, ֆիսկալ և արտաքին դիրքավորման բարելավում և բնակչության համար ինտերնետ հասանելիության արագ ընդլայնում։

«Ներդրումային բումերը կարող են փոխակերպել զարգացող տնտեսությունները, օգնելով նրանց արագացնել իրենց էներգետիկ անցումը և լուծել զարգացման մարտահրավերների լայն շրջանակ»,- ասաց Համաշխարհային Բանկի Գլխավոր տնտեսագետի տեղակալ և Նախատեսության խմբի տնօրեն Այհան Քոսեն: «Նման բում առաջացնելու համար զարգացող տնտեսությունները պետք է իրականացնեն համապարփակ միջոցառումների փաթեթներ՝  հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, անդրսահմանային առևտուրը և ֆինանսական հոսքերն ընդլայնելու, ներդրումային միջավայրը և հաստատությունների որակը բարելավելու նպատակով: Սա բարդ աշխատանք է, սակայն զարգացող տնտեսություն ունեցող շատ երկրներ սա արդեն իսկ արել են անցյալում։ Այս աշխատանքը կրկին կատարելու դեպքում սա կօգնի մեղմել պոտենցիալ տնտեսական աճի կանխատեսվող դանդաղումը այս տասնամյակի երկրորդ կեսին»:

«Համաշխարհային տնտեսական հեռանկարները» խորագրով վերջին  զեկույցը նաև սահմանում է այն քայլերը, որոնք կարող են նախաձեռնվել զարգացող երկրների երկու երրորդի, մասնավորապես, հումք արտահանող երկրներիի կողմից՝  բում-անկումային ցիկլերից խուսափելու համար: Զեկույցում նշվում է, որ այս երկրների կառավարությունները հաճախ որդեգրում են հարկաբյուջետային քաղաքականություն, որն ընդհակառակը,  սաստկացնում է նման վերելքներն ու անկումները: Օրինակ, հումքային ապրանքների գների աճի պայմաններում, որը հանգեցնում է տնտեսական աճի տեմպերի բարձրացմանը 1 տոկոսային կետով, կառավարությունները կարող են ավելացնել ծախսերը և ավելացնել տնտեսական աճի տեմպերը լրացուցիչ 0.2 տոկոսային կետով: Ընդհանուր առմամբ, բարենպաստ ժամանակներում հարկաբյուջետային քաղաքականությունը, որպես կանոն, հանգեցնում է տնտեսության «գերտաքացման», իսկ անբարենպաստ ժամանակներում `անկման խորացման: Զարգացող երկրներում, որոնք հանդիսանում են հումքի արտահանող, նման ցիկլայնության էֆեկտը 30%-ով ավելի ուժեղ է, քան զարգացող տնտեսություն ունեցող այլ երկրներում։ Բացի այդ, այս երկրներում հարկաբյուջետային քաղաքականությունը 40%-ով ավելի անկայուն է, քան  զարգացող տնտեսություններ ունեցող այլ երկրներում:

Հարկաբյուջետային քաղաքականության ավելի բարձր ցիկլայնության և փոփոխականության հետ կապված անկայունությունը հետևողականորեն խոչընդոտում է հումքային ապրանքներ արտահանող, զարգացող երկրների տնտեսական աճի հեռանկարների բարելավմանը: Իրավիճակը հնարավոր է բարելավել` հարկաբյուջետային բնույթի միջոցներ նախաձեռնելու միջոցով, որոնք ուղղված են պետական ծախսերի կարգավորմանը, ինչպես նաև արտարժույթի լողացող փոխարժեք ներդնելու և միջազգային կապիտալի շարժի սահմանափակումը մեղմելու միջոցով: Միջին հաշվով, այդ միջոցները կարող են օգնել հումքային ապրանքներ արտահանող երկրներին մեծացնել իրենց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճի տեմպերը 1 տոկոսային կետով յուրաքանչյուր չորս-հինգ տարվա ընթացքում: Բացի այդ, երկրների համար օգտակար միջոց կարող է հանդիսանալ ազգային բարեկեցության հիմնադրամների և «սև օրվա համար» այլ պահուստների ստեղծումը, որոնք կարող են արագ օգտագործվել արտակարգ իրավիճակներում:

Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան – Ակնկալվում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կդանդաղի մինչև 4,5%, իսկ 2025 թվականին՝ մինչև 4,4%։ Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս տարածաշրջանային ակնարկը:

Եվրոպա և Կենտրոնական Ասիա – Ակնկալվում է, որ 2024 թվականին աճի տեմպերը կդանդաղեն մինչև 2,4%, իսկ 2025 թվականին կհասնի մինչև 2,7%-ի: Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս տարածաշրջանային ակնարկը:

 Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան – 2024 թվականին կանխատեսվում է, որ աճի տեմպերը փոքր-ինչ կարագանան մինչև 2,3%-ի, իսկ 2025 թվականին՝ մինչև 2,5%-ի։ Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս տարածաշրջանային ակնարկը:

Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա – Ակնկալվում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կբարձրանա մինչև 3,5%, իսկ 2025 թվականին կմնա նույն մակարդակի վրա։ Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս տարածաշրջանային ակնարկը:

Հարավային Ասիա – Կանխատեսումների համաձայն 2024 թվականին աճը փոքր-ինչ կդանդաղի՝ մինչև 5,6%, իսկ 2025 թվականին՝ կհասնի 5,9%-ի։ Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս տարածաշրջանային ակնարկը:

Ենթասահարան Աֆրիկա – Ակնկալվում է, որ 2024 թվականին աճի տեմպը կբարձրանա մինչև 3,8%, իսկ 2025 թվականին՝ մինչև 4,1%: Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս տարածաշրջանային ակնարկը:

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: