ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզում. որտեղից սկսել

Փտր 10, 2023 16:54
166

Ամունդի-Ակբա ընկերությունը Հայաստանում համախմբել է տարբեր ոլորտների առաջատարներին՝ քննարկելու համաշխարհային մակրոտնտեսության, ակտիվների կառավարման ռազմավարության, ինչպես նաև կրիպտոակտիվների ու բլոկչեյնի վերաբերյալ առկա մարտահարավերներն  ու հեռանկարները։
«Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023-ում» Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին կոչ է անում Հայաստանում չվախենալ նորարարությունից, որը զարգացման գլխավոր ուղին է։
«Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում» քննարկումների առանցքում է նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական՝ ESG գործոնների դերը երկրի զարգացման գործում։
«Սա մեր առաջին տնտեսական համաժողովն է, որտեղ համախմբել ենք Հայաստանի ֆինանսական ոլորտի հիմնական դերակատարներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների ու տնտնեսության իրական հատվածի այլ խաղացողների։ Վստահ եմ, որ քննարկված թեմաները բազմաթիվ հարցեր են բարձրացնելու, որոնց պատասխաններն ու խնդիրների լուծումները նոր արժեք են ստեղծելու թե՛ հասարակության, թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
Ֆրանսիական Ամունդիի ներդրումների գծով տնօրեն Վինսենթ Մորտիեն նշում է, որ հայկական ակտիվները քիչ-քիչ դառնում են ընդհանուր «լանդշաֆտի» մի մասը։
«Ոգևորված ենք օգնել Հայաստանին նաև ֆինանսական գրագիտության բարձրացման առումով։ Կարևոր է, որ քաղաքացիները կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով հասկանան ռիսկերը և հնարավոր շահույթը, որ կարող են ունենալ»,- ասել է Ֆրանսիական Ամունդի խմբի ներդրումների գծով տնօրեն Վինսենթ Մորտիեն։
«Նման որակի ֆորումները կարևոր են Հայաստանի ֆինանսական շուկայի տեսանելիության համար։ Առաջնային է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, դրական տեղաշարժերի, հաջողությունների առումով իրազեկման հարցի լուծումը թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ համաշխարհային հանրության համար»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Ֆորումի նպատակը տարածաշրջանում տարվա գլխավոր ֆինանսական հարթակ դառնալն է, որտեղ կհանդիպեն ոլորտի փորձագետներ ու մտքի լիդերներ՝ Հայաստանի ֆինանսատնտեսական հնարավորությունները քննարկելու համար։ Նպատակը մեկն է՝ ունենալ զարգացած տնտեսություն և ձևավորել ֆինանսական շուկաներ, որը Հայաստանը կդիրքավորի համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզի վրա։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը 2013 թվականին հիմնադրել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և Ակբա բանկը: Ամունդի-Ակբան Հայաստանում կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության, ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա:  2022թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Ընկերության կառավարման ներքո ակտիվները հատել են 292 մլրդ դրամը։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։