Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հանգեցնել Հայաստան փախստականների հոսքի, եւ մենք պետք է դրա մասին հիմա մտածենք, որպեսզի ապագայում չդառնանք միայն որոշակի որոշումների կամ առաջարկների սպառող: Ասել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Նա հիշեցրեց, որ սիրիական պատերազմի սկզբից մոտ 4 միլիոն փախստական է հայտնվել Թուրքիայում, որից 3 միլիոնը դեռ ապրում է այդ երկրում, եւ այդ փախստականների մի մասը կարող է հայտնվել Հայաստանի հետ սահմանին, ուստի երրորդ երկրների քաղաքացիներին հայ-թուրքական սահմանը հատելու հնարավորություն տրամադրելու մասին պայմանավորվածությունը կատարելու դեպքում պետք է մտածել սահմանային հսկողության ուժեղացման մասին:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն