Բրիտանական ընկերությունների գրեթե երկու երրորդը տուժել է պատժամիջոցների հետևանքներից, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցվածների 71 տոկոսն ունի ակտիվներ, որոնք ուղղակիորեն տուժել են հակառուսական պատժամիջոցներից: Ֆինանսական հատվածը տուժել է ամենաշատը. ոլորտի ձեռնարկությունների 92%-ը վնաս է կրել սահմանափակումներից՝ կապված այն բանի հետ, որ նրանց ակտիվներն ու ֆոնդերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ավիացիոն ոլորտի ընկերությունների մոտ 84 տոկոսը հայտարարել է կորուստների մասին, քանի որ դրանք առնչություն են ունեցել Ռուսաստանում մնացած վարձակալված օդանավերի հետ:
Բրիտանական ընկերությունների 71%-ը տուժել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
Օգս 15, 2022 14:05
71