Մինչև հոկտեմբերի 1-ը դեռ կարելի է համեմատաբար մեծ ծավալի անմաքս առցանց առևտուր անել: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման հիմքով Հայաստանում ֆիզիկական անձի անձնական գործածման համար առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմը մարտի 31-ից վեց ամսով սահմանվել է 200 հազար դրամ՝ նախկին 200 եվրոյի փոխարեն: Պետական եկամուտների կոմիտեն հստակեցնում է՝ պատվեր քաղաքացին կարող է անել ոչ թե ամիսը մեկ անգամ, այլ յուրաքանչյուր օր: Կան ապրանքատեսակներ, որոնք անձնական գործածման չեն կարող դիտարկվել. այդ դեպքում արտոնությունը չի կիրառվում: Խոսքը վերաբերում է, օրինակ՝ բժշկական սարքավորումներին կամ 200-ից ավելի հատիկով ապրանքներին: Արդյոք արտոնության ժամկետը կերկարացվի՞ հոկտեմբերի 1-ից հետո՝ դեռ հայտնի չէ:
Առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմի արտոնությունն ուժի մեջ է մինչև հոկտեմբերի 1-ը
Օգս 30, 2022 15:33
92