Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.0 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում հյուպատոսություն կբացի
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 25.04.24
ՊԵԿ. Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610
ՀՀ-ում վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
Morgan Stanley Asia մասնավոր բաժնետոմսերի միավորը կվերակազմավորվի, քանի որ գործադիր տնօրենը թոշակի է անցնում
Չինաստանի հիդրո և արևային էներգիայի աճը կանցնի ածխի օգտագործումը 2024 թվականին
Վենետիկը կդառնա աշխարհում առաջին քաղաքը, որը ներդրում է վճարային համակարգ զբոսաշրջիկների համար՝ փորձելու նրանց թիվը
Սմարթֆոններ արտադրող չինական Xiaomi-ն ապրիլի 24-ի դրությամբ փակել է իր սպորտային SU7 էլեկտրական սեդանի 75,723 պատվեր
XPeng-ի գործադիր տնօրենն ասում է, որ իր ծրագրաշարը, AI-ն արդիականացնում է «գերարագ ցիկլ» մտնելու համար
Բրիտանական Marex ապրանքային պլատֆորմը ԱՄՆ IPO-ն գնահատում է $1,35 մլրդ
Apple-ը կորցնում է առաջին տեղը Չինաստանի շուկայում՝ առաջին եռամսյակում 6,6%-ով նվազելով
Toyota-ն մեծ պահանջարկի պատճառով տարեկան ռեկորդային արտադրություն է ունեցել
BHP-ն կվերաձեւավորի պղնձի շուկան Anglo-ի առաջարկով
Deutsche Bank-ի առաջին եռամսյակի շահույթն աճել է 10%-ով
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
Մակրոնը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին փոխարինողի է փնտրում. Bloomberg

S&P Global Ratings-ն իջեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը

Մրտ 18, 2022 23:31
28
ADS

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ վարկային վարկանիշը ազգային եւ արտարժույթով «CCC-»-ից մինչեւ «CC», հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Փոխանցման եւ կոնվերտացման ռիսկի վարկանիշը եւս իջեցվել է «CCC-»-ից մինչեւ «CC»: Կարճաժամկետ վարկանիշները մնում են «C» մակարդակում: Վարկանիշները շարունակում են վերանայվել՝ բացասական կանխատեսմամբ, նշում է S&P-ն:

 

Երկարաժամկետ վարկանիշների վատթարացումը պայմանավորված է ակնկալիքներով, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանը տեխնիկական դժվարությունների կբախվի եվրոբոնդերի սպասարկման հարցում։ «Մեր վարկանիշներն արտացոլում են էմիտենտի՝ ժամանակին եւ ամբողջությամբ իր ֆինանսական պարտավորությունները կատարելու կարողությունը եւ պատրաստակամությունը՝ պարտավորությունների պայմանների համաձայն, այդ թվում՝ վճարման արժույթի մասով: Եթե ​​ներդրողները մուտք չուն ստանում դրամական միջոցներին կամ եթե վճարումը կատարվում է պարտավորությունների պայմաններում չնշված արժույթով եւ մենք կարծում ենք, որ ներդրողը չի համաձայնում այլընտրանքային վճարումներին, ապա մենք կարող ենք այդպիսի իրավիճակը որպես դեֆոլտ դիտարկել»,- ասվում է S&P-ի հայտարարության մեջ:

«Վարկանիշի վատթարացումը նշանակում է, որ Ռուսաստանը դեֆոլտի եզրին է,- ասել է Wells Fargo-ի ստրատեգ Բրենդան Մաքքենան:- Բայց, ըստ էության, դա արտացոլում է Ռուսաստանի՝ պարտատոմսերի սեփականատերերին վճարելու ունակության վատթարացումը։ Պատժամիջոցները սահմանափակել են Ռուսաստանի մուտքը դոլարներին, իսկ կուպոնային վճարումները պետք է կատարվեն դոլարով»:

Ինչպես հաղորդվում էր, չորեքշաբթի Ռուսաստանը պետք է 117 մլն դոլար կուպոնային եկամուտ վճարեր եվրոբոնդեր ունեցողներին: Երկուշաբթի ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտնեց, որ վճարային հանձնարարական է ուղարկել կուպոնային վճարման համար, իսկ հինգշաբթի առավոտյան ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ վճարային հանձնարարականը կատարված է. եվրոբոնդերի տերերը ստացել են իրենց հասանելիք վճարումները, նախօրեին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։

«Մենք կարծում ենք, որ ռուսական պարտքի սպասարկման վճարումները եվրոբոնդերի տեսքով կարող են նույնպիսի տեխնիկական մարտահրավերների բախվել առաջիկա շաբաթներին,- գրում են S&P-ի վերլուծաբանները:- Բացի այդ, ԱՄՆ պատժամիջոցներից ազատումը կավարտվի մայիսի 25-ին, ինչը կարող է էլ ավելի բարդացնել պարտքի ժամանակին սպասարկումը Ռուսաստանի համար»։

Կուպոնային եկամտի վճարումների հետ կապված դժվարությունները պայմանավորված էին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ աննախադեպ խիստ պատժամիջոցների կիրառմամբ՝ Ուկրաինայում ռազմական օպերացիային ի պատասխան, այդ թվում՝ ռեզերվների սառեցման։ Ռուսաստանը պատասխանեց խիստ արժութային վերահսկողության միջոցառումներով:

S&P-ն շարունակում է Ռուսաստանի վարկանիշների վերանայումը՝ բացասական կանխատեսմամբ։

Մեկնաբանություն