Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որտեղ հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։ Հայտնում են ՀՀ Կառավարությունից։
Վարչապետն անդրադարձել է գաղափարախոսության սկզբունքներին, քաղաքացի-պետություն հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է Կառավարության կողմից տնտեսության, կրթության և այլ ոլորտներում վերջին տարիներին իրականացված ծրագրերի մասին, անդրադարձել ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների կառուցման ծրագրերին:
Խոսելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է:
Վարչապետը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

