Սրտանց ողջունում ենք Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը, X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հրապարակել է իր նշած հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարության հղումը։
«Եվրամիությունը լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման և Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորման ճանապարհին արված այս նոր կարևոր քայլին»,- նշել է նա։

